Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր ըսելիքը միայն ասոր վրա չէ։ Մենք կուզենք հասկցուներ որ տուներուն ամրապես գոցվիլը մեծ վնաս եղավ գողերուն։ Ասոնցմե մեկը առջի գիշերը տան մը պատուհանեն ներս մտնելու միջոցին ոտքը կը սահի, գետինը կիյնա և թևը կը կոտրե։

Գողերը այս կետը ուշադրության առնելով որոշեր են աղերսագիր մը գրել ու խնդրել, որ թո՛ղ տրվի իրենց դռներեն ներս մտնելու, որպեսզի ուրիշ անգամ թևերնին կամ ոտքերնին չկոտրի։


Դրոշմի աո՜ւրք․․․

Բոլոր խմբագրաց խորհրդածության նյութը աս է հիմա, ամենքը կը խորհին, թե ի՞նչպես պիտի ելնեն այս բեռան տակեն։

Ըստ մեզ, այս դրոշմի տուրքը լրագրաց թիվը պակսեցնե պիտի։

— Եթե դրոշմի տուրքը լրագրաց թիվը պիտի պակսեցնե՝ ինչո՞ւ համար խաղի թուղթերեն ալ երկուքական փարա տուրք չեն առներ, որ խաղացողներուն թիվը պակսի։

— Անանկ է յա, երկուքական փարա ալ դողերեն առնելու է։

— Աղեկ ըսիր, երկուքական փարա ալ Բերայի փողոցներուն շամուրներեն առնելու է։

— Աղեկ միտքս ձգեցիր, երկուքական փարա ալ ազգեն առնելիք ունեցոդներեն առնելու է։

— Հապա Օրագրո սկզբունքներեն առնելու չէ՜․․․


Չգիտեմ ո՛ր շոգենավը, մայրաքաղաքս գալու ժամանակ, տակեն շատ ջուր է առեր և քիչ մնացեր է, որ պիտի ընկղմի եղեր։

Աղեկ ա՛, այս շոգենավը Պոլիս բերելու է, որ օգոստոս ամսույն մեջ մեզի ջուր բերե։


— Ի՞նչ կընես կոր, պարոն, տունը ինչո՞ւ կը փլցունես կոր։