Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՉՈՐՍ ՎԱՐԱԳՈԻՐՈՎ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՄԸ

(Տեսարանն է Խորեն եպիսկոպոսի պառկելու սենյակը)

Վարագույրը բացվելուն պես նորին սրբազնությունը կերևա աշխարհականի կերպարանքով թիկնաթոռի մը վրա նստած՝ ձեռն ի ճակատ խորհելով։ Քանի մը վայրկյան անցնելեն ետքը զանգակը կը զարնե փոքրավորը ներս կը մտնե։

ԽՈՐԵՆ. Ճամբու պատրաստություններ տես, քիչ օրեն Իզմիր պիտի երթանք և քիչ օրեն պիտի դառնանք։

ՓՈՔՐԱՎՈՐ. Ձեր հրամանացը հնազանդելու պատրաստ եմ սրբազան։

ԽՈՐԵՆ. Ճամբորդության համար հատկապես լաթ շինել տուր, այս հագուստներովս չեմ կրնար ճամբորդել, ինչու որ շոգենավին մեջ կաղտոտին։ Շոգենավին մեջ հագնելու համար սև քազմիրե բանթալոն մը, քաթիֆե միլե մը, չորս քրավաթ, հինգ զույգ բանթուֆլա, զույգ մը ակնոց, երկու զույգ գուլպա..․

ՓՈՔՐԱՎՈՐ․ Ծառադ եմ սրբազան, Նոյ նահապետին նավը դարձավ...։

ԽՈՐԵՆ. Երկու զույգ գուլպա, շոգենավին մեջ պառկելու համար փոքրիկ քառյոլա մը. անկե ետքը դեմք մը առ, որ շոգենավին մեջ գործածեմ, որպեսզի այս դեմքս շավրվի. այս ամենը գնա ա՛ռ և ստակները հրավիրակներն ուզե։

ԹՈՔՐԱՎՈՐ. Շատ աղեկ։

ԽՈՐԵՆ. Երթալնիքեն սա նամակներն ալ Մարսիլիո նամակատունը ձգե, պետքի բաներ են. մեջը գրած եմ, որ ասկե ետք ինձ ուղղվելիք նամակները սա հասցեով գան, Առ գերապատիվ Խորեն Սրբազան Գալֆայան, մականվանյալն Նար Պեյ, հեղինակ Ալաֆ-