Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թեև այս քերականական սխալն ուղղված է Պատրիարքարանի կողմենք բայց մենք ցավ ի սիրտ կը ծանուցանենք արգո հասարակության, որ այս սխալն սրբազան Պատրիարքի դեմ նյութված դավ մէ։


Առջի օրր մարդուն մեկը Պեկյան էֆենտիին ըսեր է։

— Էֆենտի՛, դու ալ երեսփոխանութենե հրաժարե որ...

— Ի՞նչ հրաժարիմ մի, Աստված չընե, ատիկա վատություն է:

Ի՞նչ քաջ մարդ է եղեր Պեկյան էֆենտին... այսչափ ատեն քաջություններ գործեց, անգամ մալ վատություն ընե նե՝ ինչ կըլլա... թող այս զոհողությունն ընե ազգին։

Չըներ, քաջ ծնած է մարդը։


Խոստում մալ

Շուտ շուտ կը խոստանանք կոր, բայց գործադրելու մասին դանդաղ կը վարվինք կոր կարծենք։

Ասկից վերջը պիտի սկսինք ազգային գործոց մեջ դեր խաղացող երևելի անձանց երգիծական կենսագրությունն ընել, ինչպես որ կընեն ուրիշ ազգաց մեջ։

Ասոնց մեջ պիտի գտնվին էֆենտիներ, երեսփոխաններ, բժիշկներ, փաստաբաններ, խմբագիրներ և այլն։

Հառաջիկա չորեքշաբթի օրը մեծապատիվ տոքթոր Ութուճյանեն պիտի սկսինք։


Պարտիզպանյան Ավետիս աղայեն ալ ձայն չելավ, գնաց։

Էտիրնեի դպրոցին խոստացված գումարին որքանությունն անորոշ մնաց։

Յաղուպյան Գրիգոր աղան, որ 3000 ոսկիին գործածությանը մասին էտիրնե փոխանորդ կարդված էր Ավետիս աղային կողմե, այս օրերս փոխանորդական պաշտոնե հրաժարեր է եղեր։

Այս հրաժարականին վրա էտիրնեցիք ընդհանուր ժողով մը պիտի դումարեն և քվեից մեծամասնությամբ 3 աղուպյան Գրիգոր ա-