Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խիստ դյուրին է ատի գուշակել, բավական է, որ դու Դռան պաշտոնյա մըլլալդ մեյ մը ճանչցնես, ալ այնուհետև դերձակներու ամենանշանավորին խանութը, զարդերու վերաբերյալ վաճառատունք ամենքն ալ բաց են քու առջիդ։

— Բայց ատով պարտուց ահագին գումար մը կը դիզվի և գոնե առ նվազն մեկ երկու ամիսը անգամ մը ատոնը հաշիվը մաքրելու է։

— Չէ՜, բարեկամ, չէ՛, մեր պատասխանը խիստ կարճ և գոհացուցիչ է, դեռ ամսական չելավ ըսելուդ պես, մարդը թեմեննա մ՝ալ ընելով կը քալե։

— Շիտակը այս դարուս մեջ ասկից աղեկ ճամբա չկրնար ըլլալ։

Մամուլ տեսնելով, որ կնիկ մարդիկ որչափ մոտային ետևեն՝ կը վազեն կոր նե՝ գյուղերն ալ այնչափ իրենց հին ուսուլին վրա նստած տեղերնուն անգամ չեն շարժիր կոր, այս բանս Մամուլին ջիղերուն դիպչելով, ուզեր է որ գացած գյուղերը մեկ մեկ մոտիսթրա տանի, որոնց շապխա, քոստյում շինել տալով, հոն տեղ գրանշված կանանց հարմարցնե։

Այս փորձը նախ Խարդալի վրա ընել կուզե, բայց գյուղացիք՛ գործին էությունն իմացածնուն պես, զգալով, որ ասով իրենց սիրելի և համեստ գեղին պարզասիրությունը հանչափս պիտի վիրավորվի, ամենը մեկ կ՝ըլլան և Մամուլին շապխան թերս հագցնելով ետ կը ճամբեն զանի ամենայն խայտառակությամբ։


— Օրիորդ, ադ ո՞րչափ մեծցեր եք. ձեր հասակը բավական՛ կարճ էր, քիչ ժամանակի մեջ այսչափ հասակի երկայնությո՜ւն...

— Մի զարմանաք բարեկամ, դարուս լուսավորության արդյունքն՝ են ասոնք. ամեն մարդ յուր բաղձացածը կարող է ձեռք անցնել աշխատելեն վերջը, ես ալ հասակիս քիչ մը երկննալուն կը բաղձայի. մտածեցի և այս մտածմանս շնորհիվը այսօր ահավասիկ՝ այս հասակին տերն եմ։

Զարմանալի բան, իմ խելքս չհասավ ատոր։ Նույն միջոցին քովերնուն մեկը անցնելով այս վերջին խոսքերը լսածին պես, երիտասարդին կը դառնա ու կըսե.

— Ա՛, զեվզեկ, ատիկա ալ խելք չհասնելու բան է, տեսած հասակիդ երկայնութենեն կես արշըն պոթինին էոքճեին համար