Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանե, կես արշըն ալ գլխի էըզընին համար, ան ատեն քու առջիդ կեցած այդ երկայնահասակ աղջիկը քու առաջվան տեսած կարճահասակ աղջիկն ըլլալը կը հասկնաս։


ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՌՈՒՏՈՒՐ ՄԸ

Մարդուն մեկուն տղան հիվանդացած ըլլալով, խրատ կուտան, որ իշու կաթ խմցնե, մարդը կ՛սկսի ասդին անդին վազել կաթնտու էշ մը գտնելու համար և վերջապես կը գտնա, բայց որչափ մեծ կ՛ըլլա զարմանքը, երբ կը տեսնե որ էշուն տերը յուր տալիք կաթին փոխարեն էշ մը կուզե։

Հե՛, ի՞նչ կ՛ըսես ընթերցող, լսա՞ծ էիր այս կերպ առուտուր մը, ըլլա որ դուն ալ հավատաս, թե ասանկ բան մը կ՛ըլլա, և ելնես, եթե պասմաճի ես, թոփ մը պասմա առնելու համար խանութդ եկողին ըսես, թե մինչև ինձ մալով լեցուն խանութ մը չտաս, ուզած թոփդ չեմ իտար։

Աստվա՜ծ իմ, ի՞նչ տարօրինակ տարիներու հասանք։

Այս հաշվով եթե հաց մառնել ուզենք, հացագործին փուռ մը տալու է, լրագիր մը առնողեն, տպարան մուզելու է փոխարեն։

Դարձյալ ուր տեղվանք ելանք, այս տեսակ մտածությունները աշխարհ խենդի տեղ դնելե ուրիշ բան ըսել չէ. 50 տրամ կաթի համար էշ մը կ՛ուզվի, աս չկրնար ըլլալ, ան ալ կաթ չտար և խեղճ տղան կը մեռնի, անոր ինչ փույթ, ան էշ մը վաստկի տե՝ ինչ կ՛ըլլա ըլլա։

Էշը մարդե ավելի նախամեծար համարող այս իշապետին Աստված խելք և խիղճ տա։


Սերվիո իշխանը երկուշաբթի օր յուր իշխանության երկիրը դարձած ըլլալու է։

Փունջ


Փունջն ալ յուր չորեքշաբթի օրվան թերթը հանած ըլլալու է։

Թատրոն