Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նայինք, հարցունենք (պատուհանեն), որի՞ն տունը կ՛ուզեք կոր։

— Գրիգոր աղային տունը աս չէ՞ մի։

— Աս է։

— Թորոս աղան այս գիշեր հոս միս աֆիրության զա պիտի տե էշյաները կրել կուտա կոր:

— Էշյանե՞րը ինչու հոս կը ղրկե կոր...

— Ի՞նչ ընե հապա, դուն միսաֆիրության գացած ունիս տե՝ վերջեն տունդ էշյա գտած ունի՞ս մի, դողերը քեզի բան կը ձգեն, աղա:


— Մյուսյու, ի՞նչպես եք, տկարություննիդ անցա՞վ:

— Այո՛, մյուսյու, տկարությունս սա էր, որ շատ կը մարեի. տղջ ըլլա տոքթորը, մարելու դեմ դեղ մը տվավ ու դանակի պես կտրեց:

— Սա տոքթորը թունելի բժիշկ ընենք գոնե, հոն ամեն օր մարողները պակաս չեն։

— Ատ ոնց մարիլը ինչե՞ն կուգա կոր, ստամոքսի՞ տկարութենեն, չէ նե...

— Ո՛չ, չվանին փրթելեն առաջ կուգա կոր...

— Ատանկ է նե՝ թունելի մեջ մարողներու համար չվանագործ մը բռնելու է։


Լ. Տյունիա ծովեն չբռնվելու դեղ մը բաղադրեր է (եղեր)։

Սովու վրա ճանբորդություն ընողները սույն հեզուկեն մեկ դգալ մը երկու դգալ ջուրի մեջ խառնելով խմելու ըլլան նե՝ (եղեր) ծովեն չբռնվածի պես կ՛ըլլան (եղեր)։

— Այս դեղը Գարագեդփ կամուրջեն անցնողներն ալ կրնան գործածել հարավ փչած օրը։


— Վա՜յ մեղքիս... մարդ Աստուծո, ատ ի՞նչ կ՛ընես կոր։

— Ի՞նչ կ՛ընեմ կոր, կը բանիմ կոր, աճելե գործ ունիմ։

— Աղեկ ա՛, ատ առջևդ առածդ ի՞նչ է։