Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15․ Ան տեղի լուսիններն ալ աս տեղի լուսիններուն պե՞ս են, և գիշերները մի կերևան։

16․ Ան տեղի աղջիկները հայր մերը ալմանակա՞ն թե հայկական եղանակավ կըսեն։

17․ Իզմիրի գեղերը իրարմե Պեշիկթաշեն Օրթաքեոյի չափ հեռու ե՞ն թե չէ։ Եվ թե այն գեղերը պտըտելու համար Քարաբանոս էֆենտին ինձի համար օմնիպուս պիտի պատրաստե՞ թե չէ։

18․ Այն տեղի ձիերուն գույնը կարմի՞ր է. թե ճերմակ։

19․ Ան տեղի կանայք ծեքծեքումի վարպետ ունին թե չէ։

20․ Իս առնելու համար գալիք հրավիրակներն այր պիտի ըլլանք թե կին, քանի՞ հարյուր հողի պիտի ըլլան, և այրերը սև բանթալոն ճերմակ ժիլե և ճերմակ ձեռնոց պիտի դնեն, թե չէ։

21․ Մամլո խմբագիր մեր Այվազն ալ ետևես[1] հրամմե՞ պիտի թե չէ։ Մինչ որ այս հարցումներուս պատասխանը չառնեմ, և անոնց ինձի հարմարելուն վրայոք չհամոզվի, տեղես չեմ երերար։ Ես աս տեղը աղեկ եմ, թե որ իզմիրցիները տաք կոխեն իս ուղեն նե՝ ան ատեն.․․ ան ատեն․․․ էհ, ինչ ըսեմ.․․ ան ատեն թող անոնք հոս գան։


<1>

Մամուլին կռնակը նստած ժամանակնիս իմացանք, որ մեր սբիրիթյուալիսթ Այվազը Մեղուի անցյալ չորեքշաբթի ավուր թերթն առնելով, վազելով, հևալով Բերա ելեր, էբթալոֆոսի սրճարանն է մտեր, և հոն իր բարեկամներեն մեկուն ցցունելով զայն ըսեր է։

— Տեսա՞ր սա պատկերը։

— Տեսա։

— Ի՞նչ կարծիք ունիս ատոր վրա։

— (Խնդալով), Հանցանքը քուկդ է, ֆոթոկրաֆդ ղրկելու չէիր իրեն։


— Պարոն բժիշկ հիվանդնիս աղեկնալու երես դարձուց. ի՞նչ տանք իրեն ուտելու։

— Առավոտները հիսնական տրամ Այվազի կաթ խմցուցեք։

  1. Հոգ մըներ կը հրամմե, մաթերիալիսթ է: Ծ. Հ.։