Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վուշ ըսելով՝ անանկ ուժով մը զարկավ քթիս բերնիս, որ հոն մարեցա ինկա։

Քանի մօրեն կուգամ ձեզի տեսնելու»։

Դ. Բ.


Առջի օր Վոսփոր բանող շոգենավներուն մեկեն դիպվածով մարդ մընկավ ծով, սակայն, առանց ուրիշներս, օգնության կրցավ ինքզինքն ազատել, առանց լողալ գիտնալու:

Ժեռոտելի բասթիյլ ունի եղեր գրպանը։

Թեև ոմանք կը պնդեն, թե թևերուն տակը մեյ մեկ Մասիս կապած ունի եղեր։

Թերահավատության պատճառ չունինք։

Դող մելլար, Հրազդան։

Այդ ծառայությունն վերագրելի է Փանոսյանին, որ քանի մը ժամանակե հետե թեթև թանաստեղծություններ կը գրե Մասիսի մեջ:


Ազգային լրագիրներեն մին ծանուցանելով Ալիք էֆենտիեն վերջին օրերս հրատարակված տնտեսական ու ելմտական շաբաթաթերթը հետևյալ բարեմաղթությամբ կողջունե զայն։

«Հարատևությունը և հաջողությունք կը մաղթենք այս օգտակար ձեռնարկին»։

Բարեմաղթությունն ավելի ազդու, ավելի զորավոր, ավելի հոգնակի կըլլար, եթե դրվեր սա պես.

«Հարատևությունք ևք հաջողությունը կըք բարեմաղթենք այսք օգտակարը ձեռնարկինք»։

Բարի լույսք, ո՛ շաբաթաթերթ ելմտական։


Պարտաճանաչություն կամ ճանաչումն պարտուց:

Այս տիտղոսով տետրակ մը հրատարակված է այս օրերս։

Ջուր կամ ջուր

Արդյոք տետրակին պարունակությանը մեջ ալ ասանկ կամեր կա՞ն. եթե կան կաղաչեմ ինձի ղրկեցեք զանոնք, որ տեսնամ անգամ մը: