Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՎԱԶԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՄԵՋ

Սպասավորը կրակ շինելու համար մանկալը դուրս տարած միջոցին դիպվածով կիյնա և բոլոր մոխիրները գետինը կը թափին։

Այվազ — Ծո՛, ավանակ, աս ի՞նչ ըրիր։

— Տեր իմ, քիչ մը վրան յուվարլանմիշ ըլլաս տեյի թափեցի։

— Ծո՛, չիմացա՞ր որ ճարտասանության մեկ կանոնին համեմատ արջ եղա այսօր։


Մեր սբիրիթյուալիսթ Այվազուկը անցյալ օր Բերայի Շիտակ ճամբուն մեջ կեցած՝ իշուկ մը շոյելով կը սիրեր։

Զինքը լավ ճանչցողներեն մին աս տեսնելով ըսավ.— Սա Այվազը անձնասիրության տիպար մէ։

Մամուլ Մեղուի համար բախտախնդիր է կըսե։

Այո՛, իր ըսածը կընդունինք, բաղդախնդիր էինք, էշ մը կը փնտրեինք և փառք նախախնամության, ձեռք անցուցինք։


Այվազը երեկ չէ առջի օրը սափրիչի մը կերթա մազերը կտրել տալու համար, սափրիչը զինք դուրս կը հանե ըսելով՝ «Մարտ ամսու մեջ գալու եք»։


— Մեղու Այվազը մարդու գլխով ներկայացնելով ի՞նչ վաստակեցավ։

— Սա վաստակեցավ, որ Այվազն ալ իր թերթին գլուխը լուրջ (մարդ) ըրավ, մնացածը հայհոյություն (էշ)․ և ասիկա ավելի հըստակ կերպով ցույց տալու համար չորեքշաբթի ավուր թերթին մեջ իրեն կեսը դրած էր և պոչն ալ մեր ձեռքը տված էր։

Գործդ նայե դուն, ճշմարտությունը ուշ կամ շուտ միշտ հաղթող է։