Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր աստվածակիր արարածը չգիտենք ինչպես եղեր անցյալ շաբթու Օրթագյուղի թատրոնը մտեր է (կերևի թե դռնապանը հոն ըլլալու չէր)։ Առանց քննադատություն մը ընելու դուրս ելնելը պզտիկության գալով մեր հրեշտակատես արարածին, մեկ երկու ասանաց համար, գյուղի վարժապետ կրնան ըլլալ ըսեր է, դերասաններն ալ իրեն համար, գյուղի աշակերտ կրնա ըլլալ ըսեր են և հաշիվը գոցեր են։

Առջի օրը դերասաններեն մեկը պայտարի մը խանութին առջևը կայնած ատեն Այվազը անկե անցնելով կը հարցնե․

— Ինչո՞ւ կայներ ես հոս:

— Քեզի ոտքի աման պիտի ապսպրեմ ի շնորհակալnւթյուն ձեր ըրած քննադատության։


— Ի՞նչ են տարիները, մայրի՛կ։

— Անդիի աշխարհին սուրհանդակները։

— Ի՞նչ կը տանին կը բերեն։

— Անցյալ սուրհանդակը րեբյուպլիքը բերավ, վերջին սուրհանդակը նաբոլեոնը տարավ։

— Հապա նոր եկող սուրհանդակը ի՞նչ բերավ։

— Ղեռ անոր չանթաները չբացվեցան։


Տիեզերական տարեցույցը կարդացի՞ր։

— Կարդացի։

— Օսմանյան կառավարության ըրած փոխառությունները երկու թուղթ գրաված են։

— Ուրիշ միջոց չկա՞ր զանոնք քիչ մը համառոտելու։

— Այո՛, տակը շարունակելի մը դրվելու էր։