Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կինն երբեք նվեր ընդունելու չէ մարդե մը, սիրտը ձեռքին հետ կը բացվի, և ձեռքը առնելուն պես սիրտն ալ կառնվի։


Արդարև սերը պերճախոսություն ունի, բայց ամենեն ճարտարաստաբանները թոթովել կուտա երբ սրտերնին դատի մեջ ըլլան։


Առանց սիրո կյանքը շրջանակ մի է, որո մեջ պատկեր անցված չէ։


Մեղուի պես սերը վտանգավոր խայթոց մը ունի, ինչպես նաև անոր պես վարդերու վրա կ՛ապրի, և անոր պես անուշ մեղր կը կաթեցնե։


Սիրտն ալ ծովու պես ունի յուր մրրիկները և հանդարտությունը. բայց երբ սիրո Հողմը փչե ալիքները ուժգին կը ծփան։


Աղջիկները պարր կը սիրեն, որովհետև սիրո հետ վիզ ավի կըլլան։


Սերն ու գինին եղբայր են, երկարն ալ կը գինովցնեն. Աստվա՜ծ իմ, որչափ գինեմոյներ այս աշխարհիս վրա... բայց նաև որչափ գեղեցիկ են սիրո այգեկութքները։