Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոչ նվազ բերկրությամբ կը լսենք, որ ասկե վերջը շոգենավերու մեջ ջուր խմողները տասը փարա տված ստեննին՝ հինգ փարան պիտի կրնան ետ առնել։

— Ասիայի խմբագիրը չկրնալով իր սկզբունքները իր թերթին մեջ սղմեցնել, որոշեր է երկուշաբթի օրվնե սկսելով թերթը մեծցնել։

Թերթին մեջ մաս մալ հակասությանցը պիտի հատկացնե եղեր։

Ոարի ճամբորդություն.․.

— Բերկրությամբ սրտի կը ծանուցանենք, որ Մեղուի բաժանորդագինը մինչև հիմա չվճարողները՝ Մեղուի ընկալագիրը ընդունելնուն պես, ստակները պիտի տան եղեր։

— Ազգայիններեն ոմանք այս օրերս հանգանակություն մը բացեր են ի նպաստ Փանոսյան էֆենտիի, որպեսզի հիշյալ էֆենտին քաջալերվելով իր աշխատասիրությունները չհրատարակե։