Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս մարդն առջի օր իր բարեկամներեն մեկուն նամակ մը գրելով մեջը կըսեր. «Ագարակի կենդանյաց մեջ ընդհանուր հիվանդություն մը կը տիրե. գրեթե ես ալ քաջառողջ վիճակ մը չունիմ»։


Անցյալներն տան մը մեջ երեկույթ մը կը տրվեր։ Տան տերը հրամայեց սպասավորին, որ խմելիք, այսինքն օղի, գինի և այլն բերե։

Սպասավորն հնազանդելով շուտ մը գնաց և ութը հատ շիշ բերավ, չորսը լեզուն, չորսը պարապ։

— Այդ պարապ շիշերն ինչո՞ւ բերիր, հարցուց տերն։

— Հրավիրյալներուն մեջ կան տնանկներ, որ բան մալ չեն խմեր, պարապ շիշերն ատոնց համար բերի, պատասխանեց սպասավորը։


Ջերմեռանդ մարդուն մեկը, վախնալով, որ Աստուծո անհաճո խնդիրք մը չընե, ամեն առտու աղոթքի տեղ ա, բ, գ, մինչև և, օ, ֆ, կըսեր։ — Վերջը կավելցուներ․

— Ահավասիկ, Աստված իմ, ինչպես որ քեզ հաճո թվի, այնպես շարադրե՛։


Տան մը մեջ էրիկ կնիկ ծեծկված ատեննին դրացիները ոստիկան մը կը կանչեն, որ տան մեջ խաղաղություն հաստատե։

Ոստիկանը սենյակ կը մտնա ու կը տեսնե, որ կնիկն էրկանը գլուխը տակն առած կը ծեծե ու կը ծեծե։

Էրիկն ոստիկանին ներկայութենեն քաջալերված կըսե.

— Կը խնդրեմ, օգնե՛ ինձի, զիս բռնե ու քուլլուխը տար, ավելի կուզեմ հոն ապրիլ, քան թե հոս ասանկ կնկան մը հետ։


— Պարոն Պողոս, տղադ պատվաստեցի՞ր։

— Աստված չընե։

— Ինչո՞ւ։

— Տասը տարվան տղա մը կը ճանչնամ, որ լուսնի պես գե-