Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեռնելու վրա եղող բարի ծերունի մը յուր գեղեցիկ ու մանկամարդ կինը կանչեց ու ըսավ.

— Սիրուհի՛դ իմ, կը տեսնես, որ վերջին ժամս կը մոտենա, ու ցավոք սրտի քեղնե պիտի բաժնվիմ. արդ, թե որ կհուզես խաղաղությամբ մեռնիլս, շնորհ մը պիտի ընես ինձ։ Դեռ մանկամարդ ես դու, և վերստին պիտի կարգվիս, գիտեմ, բայց կ՝աղաչեմ, պարոն Լուդովիկոսին հետ չամուսնանաս, որովհետև ես քեղզ համար կը նախանձեի անկե, մինչև հիմա ալ կը նախանձիմ։ Թե որ այս բանը ինձ չխոստանաս՝ հուսահատ պիտի մեռնիմ։

— Հողի՛ս, պատասխանեց կինը, ատոր համար թո՛ղ խաղաղությունդ չավրվի. դու այդ մասին անհոգ մեռի՛ր, պատվույս վրա կերդնում, թե անոր հետը կարգվիլ ալ ուզեմ, պիտի չկրնամ, ինչու որ ուրիշի մը արդեն խոսք տված եմ։


Պատերազմի ատեն գյուղի մը մեջ բանակող բանակի մը զինվորները օրվան մեկը պտըտելու կ՛ելլան, դաշտին մեջ վրան գլուխը նորկեկ գյուղացվո մը կը պատահին, եղանակն ալ ձմեռ ըլլալուն, անմիջապես մտքերնին գեղեցիկ խորհուրդ մը կուգա. բայց բանը չծակելու համար, նախ, սիրուն ձևեր կ՛ընեն, մինչև որ աղեկ մը կը մոտենան, ուստի, մոտեցածնուն պես կը բռնեն աղվոր մը կը հանվերունեն խեղճը, և պատվականապես ալ կը տփեն։ Գյուղացին կերթա ղարաց գնդապետին, կը բողոքե իրեն վերա գործված այս անիրավությանը դեմ, և կը պահանջե շուտ ընդ փույթ հանցավորաց պատժվիլն. գնդապետը իսկույն քննության ձեռնարկելով կը հարցնե մարդուն, թե հագած շապիկը կողոպտված ատենը վրա՞ն էր։ — Այո՛, կը պատասխանե գյուղացին։ — Անանկ է նե գնա՜ բանդ, վասնզի, եթե քեզ կողոպտողները իմ մարզիկներս ըլլային՝ շատ աղեկ գիտեմ, որ այդ շապիկդ ալ պիտի առնեին։


Ազնվական մը, որո բերանը անոթութենե կը հոտեր, կ՛իմանա, որ պանդոկապետ մը մարդուն մեկուն ապտակ մը զարնելուն համար տասը ֆրանք տուգանքի կը դատապարտվի։ Այս լուրը կառնե