Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՊՏԱԿՔ

1875

Մանրապատումների այս շարքը, որր շարունակությունն է նախորդի, առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում» Ապտակող ստորագրությամբ, 1875 թվականի օգոստոսի 16-ին (№ 160), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Լույս» — Բանասիրական հանդես (տե՛ս Հ․ Պարոնյան, Երկերի ժողովածու, 111 հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Քում Բա բու», ծանոթ. № 8)։

2. «...ափարեյլ էլեքթրիքով..․» — էլեկտրական գործիքով։

3. Պարոնյանի գրական ժառանգության մեջ հատուկ տեղ է գրավում պայքարը հայոց լեզվի աղավաղումների, արհեստականության, վերամբարձ մտածողության ու ոճի, ինչպես և հայոց լեզվին անհարիր, օտարամուտ տարրերի դեմ։ Իր քննադատական դիտողությունները Պարոնյանը կատարել է հոդվածների, բանավեճերի, կենցաղային պատկերների, զրույցների և նույնիսկ ռեպլիկների միջոցով, հեռագրական լուրերի ու թերթերից քաղված հատվածների ցուցադրմամբ և ամենուր խարազանել է գրավոր խոսքի ահավոր շփոթը։ Սույն երկախոսությունը մի նմուշ է, որով ծաղրված է «Լույսի» մեջ տպագրված ոմն պարոն Թաթուլի անիմաստ հոդվածը՝ նվիրված էլեկտրականության։ Նույն նկատառումով են կատարված հաջորդ քաղվածքները «Հայրենիքից» և «Օրագրից»։

4. «Հայրենիք» — օրաթերթ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Թում քաբու», ծանոթ. № 9)։

5. «Պարտ է եպիսկոպոսին միոյ կնոջ այր լինել...» — Պողոս առաքյալի խոսքերը. «Պարտ է եպիսկոպոսին անարատ լինել, միոյ կնոջ այր», Ա. Տիմո., Գ. 2։


ԾԱՆՈՒՑՈՒՄ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 15-ին (№ 104), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Այվազ» թուրքերեն նշանակում է ծառա. Պարոնյանը ինչպես այլ առիթներով, այս դեպքում ևս օգտագործել է Գ. Այվազյանի ազգանվան իմաստը և նրա թեկնածությունն է առաջադրել իբրև ջրկիր ծառայի։


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է, տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 15-ին (№ 104), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Մամույի» խմբագիր Գ. Այվազյանին նույնացնելով ավանակի հետ, նրա թերթի մեջ գարիի գինն էլ ավելացրել է։