Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՄԼՈ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 18-ին (№ 105), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ԲԱՌԱՐԱՆ

ՀԱՏՈՒԿ ԱՆՎԱՆՑ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 22-ին (№ 106), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ԽՈՐԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀԱՐՑՄՈՒՆՔԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 18-ին (№ 105), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Խոսքը Խորեն Նար Պեյի մասին է։

2. «Խառն ժողով» — Տե՛ս Հ․ Պարոնյան, Երկերի Ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 7։

3. «Խաբու օղլանի» — Դռնապան։

4. Խոսքը եպիսկոպոսական գավազանի մասին է։

5. Հ. Պարոնյանի «Մեղուն»։

6. Նկատի ունի Ղ․ Պալթազարյանի «Արշալույս Արարատյանը»։


<1>

Անխորագիր այս չորս մանրապատումներն առաջին անգամ լույս են տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 22-ին (№ 106), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Մեղուի» 1872 թվականի նոյեմբերի 15-ի (№ 104) մեջ տպագրված է ավանակի վրա նստած, ավանակի մարմնով, բայց մարդու դեմքով մի ծաղրանկար, որի տակ գրված է, թե ինչպես «Մամուլի» խմբագիր Գ. Այվազյանը շրջելով Պոլսի թաղերը, իր թերթի համար նյութեր է հավաքում։ Այս ծանոթությունից անմիջապես հետո, հեղինակի կողմից բացատրված է ծաղրանկարի բուն իմաստը՝ «Սույն պատկերեն քարլվելիք բարոյականը աս է, թե Մեղուն իրերն և անձերն առանց փոփոխելու, հարազատորեն ներկայացնելու պարտավոր է» և ճիշտ այս իմաստով էլ ասված է՝ «Մամային կռնակը նստած ժամանակնիս», շեշտելով միաժամանակ Այվազի (Այվազյանի), «սպիրիտուալիստ» (սպիրտի, ալկոհոլի սիրահար) լինելը։

2. Որովհետև ավանակի կաթը հանձնարարելի էր որոշ հիվանդությունների հա-