Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Է, ես անոր դեղ տվի, քնանա տեյի:

— Ողջ ըլլաս, տվիր՝ չքնանար կոր։

— Շատ իտտաճի է եղեր սա քուկին տղադ ալ։

— Չկրնար քնանար կոր նե՝ ի՞նչ հանցանք ունի։

— Չկրնար քնանալ ի՞նչ ըսել է, մարդս քնանալ ուզելեն վերջը չկրնա՞ր քնանալ, մարդուս ձեռքեն ի՞նչ կը խալսի։

— Ես ալ շատ զոր ըրի, չքնանար կոր։

— Անանկ է նե՝ շատ վրան միյնար, տահա գեշ կըլլա, ան չքնանար կոր նե՝ դուն իրեն մայրն ես, դուն քնացիր քիչ մը անոր, տեղը, ես վաղը կուգամ կը նայիմ։

Բժիշկ ալ ըլլալեն վերջը ասանկ ըլլալու է։


— Այս բոլոր յաթախները ո՞ւր տարեր ես այսօր արապայով։

— Լռե՛, կնիկ, մեկու բան մըսեր, ծախեցի և ստակովը երկու՝ շմենտըֆերի պիլեթ առի։

— Էյ, ատ պիլեթներուն մեջ կը պառկվի՞։

— Դուն չիյտես, ամենքը կխառնեն կոր նե հելպեթ բան մը դիտեն կոր, մեզի ղարնելու ըլլա նե՝ բոլոր տունը յաթախով կը լենա։

— Ըսել է քի՝ տեոր զարնե նե՝ քնանալու չէ։


Քանի մօրեն մայրաքաղաքիս լրագրաց ներքին լարերուն մեջ՝ հետևյալները պիտի կարդացվին։

— Բերայի մեջ կառավար մը կառքը վազցուցած ատեն կառքին առջևը մեկը իյնալաթ քիթը ծանր կերպով կը վիրավորվի։

Քիթը կառավարին դեմ դատ բացավ։

— Կլավանի փողոցին մեջ տուն մը փլչելով հինգ վեց հոգի տակր մնացին։

— Բաչաները լայն բանթալոն հագած ճիովինոին մեկը թրամվեյի սանդուխեն վար իջած ժամանակը կառավարին գլուխը բանթալոնին մեջը կը մտնե և շատ դժվտրությամբ կը հաջողին խեղճին, գլուխը դուրս հանելու։