Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարե, թե ժողովը պիտի գոցեմ երբ ժողովուրդը հանդարտ չկենա:

Ասիկա բարի սովորություն մէ, բայց ինչո՞ւ համար մեծկակ զանգակ մալ ժողովրդյան ձեռքը չեն տար, որ ան ալ միևնույն հայտարարությունը ընե, երր ժողովին մեջ երեսփոխանադ մեկուն կողմե անկարգություն մը պատահի...


Գաղղիացիք ալ տղա են, գործերնին թողած դրոշակի խնդրով կզբաղին։

Ամենն ալ գրեթե համաձայն են դրոշակ մը ունենալու մասին, բայց տարաձայն են այդ դրոշակին գույնին մասին։ Ոմանք կարմիր կուզեն եղեր, ոմանք ալ դեղին։

Ինչպես որ կերևիք խնդիրը ճաշակի վրա է. մեկուն ճաշակին ճերմակը կուգա, մյուսին ճաշակին ալ դեղինը։ Իմին ալ ճաշակս հարցունես նե ես ալ կըսեմ, թե սևին վրա ճերմակը աղեկ կը վայելե, և կառաջարկեմ, որ դրոշակին մեկ կողմն ալ իմ ըսածիս պես ըլլա։

Ո՜վ գաղղիացի՛ք, այնչափ գույներու ներկեցիք Գաղղիան, որ գույն չմնաց, և հիմա գույն մը չեք կրնար գտնել ձեր դրոշակը ներկելու...


Առջի օրը Անձնվեր ընկերության աշակերտյալ քանի մը պանդուխտ եղբարք իրարու հետ խոսած ատեննին՝ ուրիշ մը ասոնց մոտենալով ըսավ.

— Եղբարք, դուք տրամաբանորեն չեք խոսիր կոր։

— Տրամաբան դասատունին Քրիստոստուր էֆենտի Ղազարոսյանն, ըսավ անդիեն ուրիշ մը։


— Ի՞նչ է այդ եփածդ, վարպե՛տ։

— Պուղլո՜ւ քեպապի է, հանըմ։

— Վրան ինչո՞ւ գոցեր ես, չբանա՞ս։

— Խնդրույն բնությունը անանկ կը պահանջե, հանըմ։


Ստեփան փաշա դիվանեն հրաժարելով՝ ի խոր սուգ համակեց յուր աթոռը։