Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամեն մարդ գիտցածը կըսե, Փունջ ալ ուզածը կըսե։

Պատրիարքը, կըսե Փունջ, կուզե հրաժարի, կուզե չհրաժարի, պարտավոր է երեսփոխանության դռները բռնաբարողները պատժել, եթե կուզե պատվով հրաժարիլ։

Ահա մարդ մը, որ կախաղան ելած կախվելու վրա է. Փունջը այս մարդուն քղանցքեն կը քաշե ու կըսե.

— Գոնե ֆեսիդ բյուսկյուլը շտկեիր ու անանկ կախվեիր...


Քանի որ շըմենտըֆերը անցած տեղերեն անոր ասոր գլուխը կը կտրե, և քանի որ պարոն էբշթեյն ալ գլուխ կը կտրե կոր և դարձյալ տեղը կը դնե կոր, կառաջարկենք, որ պարոն էբշթեյն կտվելու գործը շըմենտըֆերի թողու և ինքը միայն կտրված գլուխը տեղը դնելու պաշտոնը ստանձնե։


— Երկու անգղիացի իրարու հետ խոսած ատեննին մտքեդ ի՞նչ կանցնի։

— Արտասանության դժվարությունը տեսնելով կիսեմ, թե Աստված ուզելով, որ անգղիացիք շատ չխոսին, անոնց ասանկ դժվարաթավալ լեզու մը տվեր է, ինչպես որ իտալացվոց ալ սահուն լեզու մը։

— Է՜յ, այդ լեզվին դժվար արտասանութենեն մեր ազգին համար օգուտ չկրցի՞ր քաղել։

— Կը փափագեի, որ շատ խոսողներուն ի պատիժ այս լեզուն սորվեցնեն։

— Հասկցա՛, Պեկյան էֆենտին կակնարկես...


— Լուսնին երեսը ինչո՞ւ համար խավարեցավ առջի գիշերը.

— Փափազյանին երեսին վրա բոլոր աշխարհի գաղափար մը տալու համար։