Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՄԻՍ ՄԸ ՉՊԻՏԻ ԽՈՍԻՍ

Հիվանդություն մը կա՝ զոր բժիշկները բուժելու համար չխոսիլ կը պատվիրեն նույն հիվանդությունն ունեցողներուն։

Կերևի թե լրագիրներն ալ ունին այս հիվանդությունը, զուր բուժելու համար չխոսիլ կը հրամայե լրագրական տեսչությունը հիշյալ հիվանդութենեն բռնվողներուն։

Մանզումեն այս անգամ դարձյալ բռնվեցավ այս հիվանդութենեն. բայց թեթև կերպով բռնված ըլլալու է, որովհետև ամիս մը չխոսիլը պիտի կրնա զինք բժշկել։

Այս լրագիրներր տղու պես են, խոսք չեն հասկնար, սա բանը մըներ կըսես նե՝ դարձյալ կընեն։ Թեպետ և Մանզումեին այս անգամվան ըրածը չենք գիտեր, բայց կրնանք գուշակել, որ կամ կրոնական սահմանեն դուրս ելած պիտի ըլլա կամ քաղաքական սահմանին մեջ մտած պիտի ըլլա։ Ինչպես որ կը տեսնվի, ելնե նե ալ հանցանք, մտնա նե՝ ալ։ — Ի՞նչ ընելու է ուրեմն, — զգուշությամբ մտնելու, ելնելու է, զգուշություն ընողներն ալ հիշյալ հիվանդութենեն բնավ չեն բռնվիր. այս ըսածիս վկա է Մասիսը։