Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՂԱՆԴ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ

Հա իրավ. իմ ալ միտքս ինկավ. ինչե՞ն է որ կաղանդը մոտիկնալ սկսելուն պես կառավարիչները կը կակուղնան։

Սիրելի ընթերցող, խոսքը բերնես առիր, ես ալ ան պիտի ըսեմ. կեցիր, մաճապարեր։

Ոմանք կսեն, թե ցուրտեն է, ոմանք ալ տաքեն. ոմանք կը պնդեն, թե օդեն է, ոմանք ալ կլիմայե անոնք ալ կը զրպարտեն, թե կեոյա կաղանդը մոտենալու վրա տալով, սանքի աշակերտներն պախշիշը շատկեկ բերեն տեյի կառավարիչներն ինքզինքնին թող տվեր, թուլցեր կակուղցեր են. այնպես որ նեղսիրտ կառավարիչներն լայնածավալասիրտ (բարդ է այս բառը) եղեր են. առյուծի կերտներն ալ առյուծ կտրեր են. խրատատու վարժապետներն խրատառու կըլլան (այս ամսո մեջ), ծեծող կառավարիչներն ծեծ կուտեն աշակերտներեն (երբ կաղանդը մոտ ըլլա). հայհոյող կառավարիչներն կը հայհոյվին (ամեն դեկտեմբերներու մեջ), ծեծը կուտեն և չեն զգար (կաղանդի քիչ մնաց), կը հայհոյվին, չեն լսեր (հունվարի ինչ մնաց որ), ինչ է ուրեմն ասոր պատճառը։ Ահա խնդիր մը զոր Ընդհանուր ժողովի ներկայացնելու է, որ լուծվի. բայց թողունք Ընդհանուր ժողովը, որ նախ զինք լուծե, մենք դառնանք մեր գործին։

Ընթերցող, ձեռքդ տուր ինձի, կամացուկ մը քալե. եկուր, կանգ առ, սա դպրոցին պատուհանեն ներս նայե, աչերդ սրբե՛, ականջներդ բա՛ց, բերանդ գոցե, չըլլա որ դուրսր բերնեդ խոսք մը փախցունես հա՜, ինչերնուս պետք. մեր տեսածը և լսածը մեր մեջ մնա։ Մեղուն կուզե, որ սա կառավարիչներուն ալ մահանան արգելք մը չըլլա, բայց կը փափագի ալ որ կաղանդի պատճառավ կառավարիչը իրենց պաշտոնը մոռանալով աշակերտներուն բարոյականին ավրվելուն պատճառ չըլլան։