Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վարժապե՛տ, Կիրակոսը ինձի էշեկ օղլու ըսավ։

— Պարոն Կիրակոս ինչու էշեկ.․․

— Վարժապետ, տաճկերեն խոսիլը արգիլված է տեյի մոռցա, ուրիշ անգամ հայեվար կը խոսիմ։

— Այո՛, պետք է որ մեր մայրենի լեզուն մշակենք նախ, տեղերնիդ գացեք։

Առ՛ ուրիշ մը։

— Վարժապետ, Նիկոդիմեոսը հայերեն ապտակ մը զարկավ ինձի։

— Պարոն նիկոդիմեոսյան, ֆրանսերեն կարդացող մը պետք է որ...

— Վարժապետ, ֆրանսերեն չհասկնար տեյի հայերեն զարկի։

— Ուրիշ անգամուն ֆրանսերեն զարկ, վերջեն թարգմանությունն ալ ըրե. տեղերնիդ գացեք, քիչ մը քնանամ պիտի, տղաքներն ազատ ըլլան նե արթնցուր զիս Կիրակոս։

Հոս կենալու չգար ալ, եկուր ուրիշ դպրոց մալ երթանք։

Ահա երկու տղաք կը կռվին, իրարու գլուխ պիտի ճեղքեն, հա՛, կառավարիչը տեսավ։

— Ի՞նչ կըներ էֆենտիներ։

— Ժիմնասդիք կընենք կոր վարժապետ։

Ահա դարձյալ երկու աղաք։

— Վարժապետ, Մաթուսաղան գրիչս առավ չտար կոր։

— Չառի վարժապետ։

— Առավ վարժապետ — չառի վարժապետ — առավ վարժապետ — չառի վարժապետ — առավ վարժապետ — չառի վարժապետ։

Վարժապետը շվարեցավ մնաց, հառաջադեմ աշակերտներեն նայե հինգ վեց հոգի ելան, կարծեմ հանցավոր տղայքը պիտի հանդիմանեն վարժապետը պաշտպանելով.

Մեկը. — Ծո անպիտաննե՜ր, վարժապետը սերսեմի դարձուցիք, չե՞ք ամչնար դուք։

Ուրիշ մը. — Խեղճ մարդը Հաճի Այվաթի դարձուցին նե։

Երրորդ մը. — Մեղք է մարդուն, ախբար, հեմ առտըվնե մինչև իրիկուն իշու պես պոռաց մարդը, հեմ ալ․․.

Ուրիշ մը. — Մեյ տան օյունճիսիին դարձուցին նե..․ կը վայլե՞ մի յա։

Վարժապետ․ — Շնորհակալ եմ պարոններ, տեղերնիդ գացեք (ինքնիրեն) սա կաղանդը գար տե