Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներկայս ընդունելուդ պես, կաղաչեմ, որ ինձի քանի մը փունջ մեկոն ղրկեք աղեկ տեսակեն, ստակը կը վճարեմ։

Միշտ ձերը
Մեղու


ՄՈՐՓԵՈՍ ԱՌ ՄԵՂՈՒ

Սիրելիս

Քոր քնո մեջ էի, երբ նամակդ ինձ տվիր.

Կը ցավիմ, որ ուզածդ չպիտի կրնամ ղրկել, որովհետև բոլոր մեկոնները Միսաքյանի տված եմ։

Մորփ.․․

Հ. Գ. Ստորագրությունը դրած ատեն քունը տարավ։

Ես, Հիպնոս յուր հայրը նամակը ծալլե...

Հ. Ղ. Նամակը ծալլած միջոցին անոր ալ քունը տարած ըլլալով ես կնքեցի ու ղրկեցի։

Ողջ լեր
Երեբոս


ՄԵՂՈՒ ԱՌ ՄԻՍԱՐՅԱՆ

ՏԵՐ

Այս երրորդ անգամ Է, որ թուղթ կը գրեմ ձեր ազնվության և պատասխան չեմ առներ։

Կաղաչեմ պատասխանեցեք, որովհետև շատ անհանգիստ եմ.

Ձեր
Մեղու


ՄԻՍԱՔՅԱՆԻ ՍՊԱՍԱՎՈՐՆ ԱՌ ՄԵՂՈՒ

Յոթը ութը ամիս կա, որ առ Միսաքյան գրած նամակներդ քովս կեցած են. անհոգ եղիք արթննալուն պես իրեն պիտի տամ։

Մնամ խոնարհ ծառա
Միսաքյանի


ԹԱՏՐՈՆԻ ՄԵՋ

Անցյալ շաբթու Օսմանիե թատրոնին մեջ Թեմիստոկղես Աթենացի ներկայացված ատեն Թեմիստոկղեսը զորականներուն մեկան ձեռքեն բռնած զայրույթով մը ըսավ.

— Թշվառական, մի՛ դողար, և ինչու՞ կը դողաս։

— Որովհետև սենյակիս մեջ մանղալ չկա, պատասխաներ զօրականը։