Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վունքը ոտնակոխ ընելու և իր թերթին «ժողովրդական» տիտղոսին վնասելու։

Բա՛վ է, գերապատիվ հայր, բա՛վ է, այսչափ զբոսանք, մեկ խոսքով ըսե, որ «Ես Պեշիկթաշեն չեմ կրնար բաժնվիլ», ըսե՛, որ «Պեշիկթաշ ալ չէի կրնար մինչև հիմա մնալ, եթե պեշիկթաշցիք չներեին ինձ Պեոյուք տերե նստիլ և միայն շաբաթ իրիկունները Պեշիկթաշ գալ»։

Ըսե ասոնք, որպեսզի Մեղու ալ բոլոր եպիսկոպոսաց սա ծանուցումն ընե։

«Եպիսկոպոսները ասկե ետքը պիտի մնան հոն, ուր իրենք կուզեն, և ոչ թե հս՛ն, ուր զիրեսք կուզեն»։

Ըսե՛ վեջապես գերապատիվ հայր ինչ որ կուզես ըսել, և գավառացվոց հետ կատակի մելներ։