Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— է՛, ես մինչև ան օրը, աս թշվառական կնիկը առնեմ նստիմ մի, ոտքդ պագնեմ։

— Հա՜ա, ան ալ կա յա, ասիկա մտքես չանցավ։

Հազիվ թե այս մարդը ճամբեցինք, ուրիշ մը եկավ։

— Դուք ղազեթաճի՞ եք։

— Ի՞նչ կա։

— Դուք խո՞ւլ եք, կո՞ւյր եք, հա՞մր եք, եղածները չե՞ք լսեր, չե՞ք տեսներ, ձեռք չունի՞ք, չգրե՞ք։

— Ի՞նչ եղեր է որ:

— Ի՞նչ պիտի ըլլա, տունս պիտի ծախեմ, Պատրիարքարանեն իլմուհապեր չեն տար կոր։

— Ինչո՞ւ։

— Չորս տարվան ազգային տուրք կուզեն կոր, յոթանասունը հնդական ղուրուշեն իրեք հարյուր ղուրուշ։

— Ինչո՞ւ չես տար կոր։

— Իմին աս նեղ վիճակիս մեջ տունս կը ծախեմ կոր նե՝ ըսել է քի պետք ունիմ․ ասկե առաջ ինչո՞ւ չուզեցին, ասանկ նեղը կը խոթեն մի յա մարդը։

— Տալու է, տալու է, մյուս պարտքերդ չտաս նե ալ կըլլա ամա, ազգային պարտքը տալու է։

— Չպիտի տամ, տունս ալ չպիտի ծախեմ, վեսսելամ, ըսելով գնաց։

Մարդը երթալեն ետքը մտմտացի, որ ազգային տուրքերը այն ատեն ամբողջապես պիտի վճարվին, երբ ամբողջ հայերը տուներնին ծախեն։