Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՆՐ ԼՈՒՐԵՐ

<1>

Երեկ մարդուն մեկը կռնակը էշ մը շալկած գացած ատեն, բարեկամներեն մեկը դիմացը ելնելով կըսե, թե՝ սխալ ըրեր ես բարեկամ, դուն անոր վրա նստելու ես,— ամենը մեկ ճամբա կելնե, հա՛ ես անոր վրան նստեր եմ, հա՛ ան իմ վրաս, երկուքնիս ալ կենդանի չե՞նք, կը պատասխանե մարդը։

Բոլոր այս խայտառակությանց պատճառը Տերոյենց պատվելին է, որ առանց լավ մը բացատրելու կենդանի բառը, տգետներուն միտքը պղտորեց և անասուններուն ալ երես տվավ։

— Բերկրությամբ սրտի կը լսենք, որ Տերոյենց պատվելին ասկե ետքը հրապարակ իջնելու ըլլա նե՝ խղճովը պիտի խոսի եղեր։

— Զրույց կը պտըտի, թե Կրոնական ժողովը որոշեր որ ասկե ետքը կնիկներեն վարդապետ չձեռնադրվի։

— Վերջեն առնված լուրերուն նայելով երեկ Սիրքեճի իսկելեսիեն Սկյուտար բանող շոգենավին մեջ հարյուր կենդանի կա եղեր, ասոնց որչափը մարդ, որչափը ձի, որչափը կով ըլլալը հասկնալու համար Տերոյենց պատվելիեն «կենդանի» բառին պարսկերենը սորվելու գացեր են այսօր քանի մը խմբագիրներ։

— Ոչ նվազ բերկրությամբ կը լսեմք, որ ասկե վերջը շոգենավերու մեջ ջուր խժողները տասը փարա տված ատեննին՝ հինգ փարան պիտի կրնան եղեր ետ առնել։

— Ասիայի խմբագիրը չկրնալով իր սկզբունքները իր թերթին մեջ սղմեցնել, որոշեր է երկուշաբթի օրվնե սկսելով թերթր մեծցնել։