Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կըսե նե, Պազենը նույն միջոցին բանը գործը ձգելով կրա՞կ շիներ, ի՞նչ ըսեր թշնամվույն... պարոնայք քիչ մը սպասեցե՛ք, մեր օրենքը կը տրամադրե, որ դրոշակները այրենք, ասա՞նկ ըսելու էր։

— Այո՛, կըսեն, եթե Պազեն դրոշակները այրեր, այս դժբախտությունը չէր գար Գաղղիային, բրուսիացիք մինչև Բարիզ չէին կրնար գալ։

Տուն ծախողը պատճառ մը ունի կըսե առածը, կամ ուրվական կերևի, կամ օդը գեշ կ՝ըլլա կամ հորը մեծ կ՝ըլլա ևայլն ևայլն. գաղղիացիք ալ իրենց հաղթվելուն պատճառը միմիայն դրոշակներուն չայրվիլն է եղեր։

Այո՛, մենք ալ կուզենք, որ Պազենը հանցավոր ելնե, որպեսզի Գաղղիո պատիվը տեղը գա, որովհետև ինչպես ըսինք, գաղղիացիք կը պնդեն որ, եթե Պազեն դրոշակները այրեր Բարիզ անձնատուր չէր ըլլար, հասարակուրդը երևան չէր գար, Նաբոլեոնը քարի հիվանդություն չէր ունենար․․․․․

Կեցի՛ր գրի՛չ, չորցիր մելան, երբ որ մահը կը խոսի, զվարճախոսությունը կը լռե։

Լռեցի ընթերցո՛ղ։