Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քոմիսիոն խանը, ուր քոնսոլիտի վրա գործ կը լինի։ Ամենեն ավելի քրտնցնող ջերմուկն է այս, որուն մեջ շատերը կը մտնեն ուժ առնելու համար և ուժաթափ դուրս կելնեն անկե»։

2. Չունենալով «Օրագրի» համապատասխան թիվը՝ հիշատակված ակնարկը ճշտելու, ենթադրում ենք, որ «Օրագրի» մեջ Ագապյան դպրոցի կամ աշակերտուհիների մասին անբարենպաստ հոդված է տպագրվել և աշակերտուհիները «զայն կարդալով այնքան զզվեցան, որ ստամոքսնին ավրեցին...»։

Հոդվածին «լուծում» տվողը, այսինքն՝ մեղմացնողը նույն Փանոսյանի «Մանզումեի էֆքյար» հայատառ թուրքերեն թերթն էր։

3. «Փանոսական հիվանդությունը» ստամոքսի խանգարումն է, առաջացած ապականությունից ու զզվանքից, ինչպես ակնարկում է հեղինակը։


ՕՂԻ ՄԻ՛ ԽՄԵՔ

Առաջին անդամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորադիր, 1871 թվականի հունիսի 3-ին (№ 39)։

1․ «Օրագրի օղիաբանը» նրա խմբագիր Օ. Խոճասարյանն է, որի թուլությունը օղիի հանդեպ այլ առիթներով ևս ծաղրված է (տե՛ս «Լրագրական դիցաբանության ապիսը», ծանոթ. № 4)։


ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՔԱՆԻ ՄԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 3-ին (№ 39)։

1. Խոսքը Կ. Փանոսյանի Ագապյան իգական վարժարանի մասին է։

2. Հիշատակված է Կ. Փանոսյանը իր թերթի անունով միայն։


ԱՐՏԱՔԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 հունիսի 3-ին (№ 39)։

1․ Խոսքը Կ․ Փանոսյանի Ագապյան իգական վարժարանի մասին է։

2․ Հիշատակված է Կ․ Փանոսյանը իր թերթին անունով միայն։


ՀԱՎԱՍԱՐՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 10-ին (№ 41)։

1. «...Այնպես չէ՞ պարոն Զապթիե ալայ պեյի» — Այնպես չէ՞, ոստիկանության պարոն գնդապետ։

2. «Օ, արթըգ միրալա պեյին չոճուղու օլտու» — Նա, այլևս գնդապետ պեյի երեխան եղավ։

3. «...խնդրե «դռնեն» — Այսինքն՝ դիմիր Բարձրագույն դուռը՝ կառավարոթյանը (տե՞ս Հ. Պարոնյան — Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <4>, ծանոթ. № 12)։


ԾԱՆՈՒՑՈՒՄ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 10-ին (№ 41)։