Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. «Որպես զվիրաւորս, որ ննջեն ի գերեզմանի» — Սաղ. Չէ. 6։

5. «Եղին զիս ի գրի ներքնում ի խաւարի և ի ստուերս մահու» — Սաղ. Զէ. 7։

6. «Ոչ երկեայց ես ի բիւրուց զօրաց նոցա, որ շուրջանակի պատեալ պաշարեալ պահեին զիս» — Սաղ. Գ. 7։

7. «Զարթիք փառք իմ, զարթիք, սաղմոսիք և օրհնութեամբ և ես զարթեայց առաւօտուց» — Սաղ. ԾԶ. 9։

8. «Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երզեսցէ զօրհնութիւնս քո» — Սաղ. Ծ. 17։


ԳԱՂՂԻԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ՀԱՅԵՐԵՆ ԱՏԵՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 29-ին (№ 108), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարա կությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «...Իր Հաշվով Ն...յանը» — Նուրյան Հովհաննես. ազգային գործիչ, քաղաքական ժողովի անգամ և ատենապետ, ժամանակի ազդեցիկ դեմքերից մեկը։

2. «...Պարոն Գոգցեսը» — Տե՛ս «Մասիսի ուղեղը», ծանոթ. № 3:

3. Այստեղ հիշված Արգոսը Մ. Չերազն է։


ԹԱՂԱԿԱՆԻ ՄԸ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ

ՀԱՇՎՈ ՄԸ ԹԱՂԱԿԱՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 2-ին (№ 109), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


ՋՈԻՐՍ ՄԻ՛ ՊՂՏՈՐԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 2-ին (№ 109), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Սահակյան վարժարան» — Հիմնադրվել է Պոլսի Սամաթիա թաղամասում, 1832 թվականին։


ԷՔՇՅԱՆՆ Ի ԹԱՏԵՐԱԲԵՄ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 2-ին (№ 109), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Արևմտահայ հայտնի դերասան Ստեփան էքշյանը 1872 թ. դեկտեմբերի 2-ին (շաբաթ օր) հանդես էր գալու ֆրանսիացի թատերագիր Բուշարի «Նավաստի Բերտրան» թատերախաղում։

2. «...ուզածիս պես վազցնել իմ Այվազուկս». այսպես է անվանում Գ. Այվազյանին, որին նույնացնելով ավանակի հետ, վազեցնում է բեմում։

3. «Վենետիկի բարեկենդան» — Երգախառն տեսարան, ուր գործող անձերից մեկը՝ Գ. Ռշտունին բեմ էր դուրս գալիս էշ հեծած։