Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԱՐՁՅԱԼ ԱՅՆ ԽՆԴԻՐԸ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 116), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հա տորում, 1948 թվականին։

1. Հիշյալ տարիներին արևմտահայության համար համազգային շահագրգռություն ներկայացնող հարցերից էր գերեզմանատների բռնագրավումը։ Այս առթիվ պետության հետ բանակցաթյուններ վարում էր պատրիարքարանը, ժողովրդի ուշադրությունը, ինչպես ասում է Պարոնյանը, սևեռված էր «երկու կայաններու»՝ Պատրիարքարանի և գերեզմանատան վրա (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, VI հտ., «Գերեզմանատան խնդրույն վրա հայ էֆենտիի մը կարծիքը», ծանոթ. № 1)։

2. «Ալթըննի տայրե» — Վեցերորդ բաժանմունք, որի իրավասության մեջ էր մտնում նաև մամուլին հսկելը։

3. Պատրիարքական փոխանորդը Հ. քահանա Մկրյանն էր։

4. Պատրիարքը Մ. Խրիմյանն էր։


ԹՂԹԱԿՑՈԻԹՅՈԻՆՔ ՄԵՂՈԻԻ

ՄԵՂՈԻ ԱՌ ՄՈՐՓԵՈՍ ՀԻՊՆՈՍՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 116), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Մորփեոս» — Տե՛ս «Լրագրության դիցաբանության ապիսը», ծանոթ. № 9։

2. «Հիպնոսյան» — Հիպնոս (տե՛ս «Լրագրության դիցաբանության ապիսը», ծանոթ. № 9)։


ՄՈՐՓԵՈՍ ԱՌ ՄԵՂՈԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 116), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Ըստ հունական դիցաբանության, Երեբոսը Քաոսի որդի խավարի աստվածն էր։


ՄԵՂՈԻ ԱՌ ՄԻՍԱՔՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 116), երկրորդ անդամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։