Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՅԵՐՈՒՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՎՐԱ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունիսի 16-ին (№ 147)։


ՓՈՔՐ ԽՆԴՐՈԻՅՆ ՄԵԾ ՄԱՐԴԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունիսի 16-ին (№ 147)։

1. «Փունջի» և «Մասիսի» բանավեճը իր շուրջն էր համախմբել ժամանակի մտավորականությանը ի թիվս որոնց և Խ. Միսաքյանին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պատասխան», ծանոթ. № 1)։

Պարոնյանը հատկապես կանգ է առել «Փունջի» կողմնակիցներից Խ. Միսաքյանի վրա, որովհետև վերջինս հանդես է եկել ո՛չ միայն մամուլում, այլև հրապարակային ելույթով՝ ի պաշտպանություն «Փունջի»։ Այս առթիվ հայոց լեզվի ուսուցիչ Տ. Մանավյանը «Մասիսի» մեջ տպագրեց «Միսաքյան էֆենտի մեծահամբավ հայ գրագետին գլխավոր ատենաբանությունը» վերնագրով մի հոդված, որը ոչնչացնող քննադատություն էր Խ. Միսաքյանի հրապարակային ելույթի առթիվ։ Մանավյանը գրել է.

«Մեծանուն էֆենտին անանկ կուզե ձևացնել, որպես թե «վատ» և «կենդանի» բառերուն ինչ իմաստով գործածված ըլլալը (Փունջի մեջ) և ոչ մեկը կրցած է լուծել, և ասոր փառքն իրեն վերապահյալ է եղեր, կհավելու նաև, թե բառարաններու չափ մեկնություններ է արվեր երկու կողմանե, բայց այդքան երկար դրվածներուն մեջ պատշաճական նշանակությունները չիկան եղեր։ Շիտակը մենք կը փափագեինք, որ ավելի մեծ փառքեր պահված ըլլային անոր գրչին. այսուամենայնիվ ինքն ուրիշ գրիչները վար զարնելու փառասիրությամբ բուն խնդրույն չկրցավ ուշ դնել, հետևաբար անկանոն և խառնիխուռն հառաջաբանությամբ մայսպես ամեն բան ի վեր ի վայր շրջեց («Մասիս» 1873, N 1402)։

2. Հիսուս իբրև համեստության նշան ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ։


ԾԱՆՈՒՑՈՒՄՔ

<6>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունիսի 16-ին (№ 147)։

1. Կ. Փանոսյանի թերթի միջոցով Պարոնյանը ծաղրել է նրա վարժարանի շարունակ տեղից տեղ փոխադրվելը։

2. Հանձին անհայտ խմբագրի ծաղրված է թերթերի անհասկանալի լեզուն, ոճը։


ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունիսի 20-ին (№ 148)։

1. «...Պրուսայի խնդիրք տեղի բնակչության և առաջնորդի՝ Բարթողիմեոս եպիսկոպոս Չամչյանի միջե ծագած ներքին անհամաձայնություններն են (տե՛ս