Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՐՑՄԱՆ ՄԸ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Մաժուլ իր անցյալ մեկ թվույն մեջ պատկեր մը դրած էր։ Այս պատկերը կը ներկայացներ զՊատրիարք հայր աթոռի վրա նստած, ձեռքերն ու ոտքերը կապված, յուր դեմն ունելով երկու անձեր՝ որոնց մին գրիչ մը կերկնցներ Պատրիարք հոր բան մը գրելու համար. Պատրիարք հայրն ալ ձեռքերն ու ոտքերն կապված ըլլալուն համար գրելու անկարող ըլլալը ցույց կտար։

Հիմա շատերը մեզ կը հարցնեն, թե ոտքերը կապված մարդ մը չկրնա՞ր գրել։ Մեր պատասխանը սա է, թե Մամուլ շատ անգամ ոտքով կը գրե, Հայրիկն ալ յուր անձին վրա չափելով, նորին սրբազնության ոտքերը կապած է ցույց տալու համար, թե ոտքերը կապված են և գիր չկրնար գրել։

Ո՞րչափ գեշ բան է ուրիշներն իր անձին վրա չափելը․․.