Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Մենք կը հիվանդանանք կոր նե բժիշկները քաջալերելու համար կը հիվանդանանք կոր, ապուշ չենք, այնչափը գիտենք։ Վերջացո՛ւր խոսքդ։

-Շատ աղեկ, թե որ իրավցնե բաժանորդ ես նե վաղը ստակը տուր, հե՞հ:

- Բաժնորդ չեմ, բայց ընթերցողդ եմ։

- Անանկ է նե թերթը կարդալեդ վերջը քովինիդ մի տար, որ ան ալ ուրիշ մը առնե։

- Շատ աղեկ, բայց դուն ալ երիտասարդության վրա կծու բաներ մի՛ գրեր․ որչափ ըլլա նե աղջիկներն ալ կը բարկանան։

- Անհոգ եղի՛ք, բայց չմսիք…։


ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈԻԹՅՈԻՆ


Քանի մը ժամանակե ի վեր ազգերնուս մեջ վիճակահանություն մ’է կերթա. թող տուր երթա։ Ուր որ երթաս՝ վիճակահանություն, ուսկից որ գաս՝ դարձյալ վիճակահանություն… գրավաճառաց խանութներուն մեջ՝ վիճակահանություն, լրագրաց էջերուն մեջ վիճակահանություն… ողջ ըլլա Ֆրենկյանը, որ այս բաբի սովորությունը ազգին մեջ մտցուց։

Հիմա ամեն բան վիճակահանությամբ կը ծախվի կոր, հիմա ամեն բան վիճակահանությամբ կը գնվի կոր, ա՛լ չ’ըսեն թե առևտուր չկա։

Օրինակի համար, տուն մը ունիս ու ծախել կ’ուզես, բայց եկու տես որ չես կրնար գնող մը գտներ Առաջներն ըլլար նե կը մտմտայիր ու վերջապես տունդ կես գնով ծախելու կ’ստիպվեիր, իսկ հիմա, վիճակահանության շնորհիվ, կրկին գնովը կը ծախես, ստակները գրպանդ կը լեցնես։ Ասկից աղեկ առևտո՞ւր կ’ըլլա։

Կեցցե՛ վիճակահանություն… կեցցե՛ն վիճակահանք… կեցցե՛ լուսավորություն։

Ժողովուրդը վիճակահանության այնքան վարժվեցավ, որ «չծախվիր կոր» մը, «չեն առներ կոր» մը, լսելուն պես իսկույն վիճակահանության դիր, կ’ըսե կոր։

Մեկ քանին դնենք հոս։

Սրճարանի մը մեջ Փունջի բարեպաշտուհի խմբագիրն իր բարեկամներեն մեկուն հետ հետևյալը կը խոսեր առջի օրը․

- Ի՞նչպես էք նայինք, էֆենտի, լրագիրնիդ ի՞նչպես կ’երթա կոր։