Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գության ձախ կողմը պար կար, պարեն քանի մը քայլ անդին մը կար, ազդին ետևի կողմը խել մը բաներ կային, վերջապես այս ամենն կիմացնեին, թե երեկույթը խիստ շքեղ պիտի ըսա, զբոսարանը մինչև առավոտ բաց պիտի մնա և այլն և այլն։

Այս ամենը աղեկ, մենք թատրոնին օրըստօրե հառաջ երթալուն փափագող ենք, սակաքն շլացուցիչ ազդերով ժողովուրդ խաբողներուն, գերասանաց նպաստներուն վնասողներուն կողմեն ալ չենք։

Մեզ տրված տեղեկությանց նայելով՝ քանի մը հոգի ընկերություն մ'են կազմեր հատկապես թատրոն վարձելով անկից շահ ընելու և ապրելու համար։ Աս ալ աղեկ, մենք և ոչ մեկուն շահուն դիպչելու իրավունքը հալածելու շատ ունինք, բայց դերասանաց շահուն դիպչողները իրավունք ունինք։

Արդեն Կետիկ փաշայի թատրոնը գացող հանդիսականներն միշտ միևնույնն են, եթե քանի մը անձինք ասդին անդին ցրվելութ անոր ասոր օթյակ ղրկեն ու զանոնք թատրոն բերելու ստիպեն նե խեղճ դհրասանաց նպաստներուն ո՞վ պիտի գա։ Ասոնք անոք և անօգնական եթե քանի մը տոմսակ ղրկելու ըլլան' ետ կուգան. ինչո՞ւ, Վասնզի տոմսակ բնդանելիք անձն առջի օրը այդ ընկերութենե տոմսակ մը ըն գուներ ու թատրոն գացեր էր, և ներկա տարուս շահերը չեն թողուր, որ մարդս շաբաթը երկու անգամ օթյակ վարձե, և ահա այսպես հիջյալ րնկերությունն, րնկերություն մը անհատեն միշտ շահավոր է, դերասաններու վնասելութ կերպով մը զանոնք կը վհատեցնե կոր։

Այս կետը վարչության ուշադրությանն ուղղելով կը խնդրենք իրմե, որ այդ տեսակ երեկույթներն նպաստները լմննանալեն վերջը սկսին։

Թերևս վարչությունն պատասխանե, որ դերասաններն այսօրվան օրս դասատուե մը, խմբագրե մը և շորս հինգ լեզու գիտցողներե շատ աղեկ կապրին կոր, և ես ինչո՞ւ իմ շահս կորսնցնեմ ու շահ մը գտնամ նէ' թատրոնս գիշերներր վարձու չտամ։ Մենք չենք ըսեր որ չվարձե, թո՞ղ վարձէ, այլ նպաստներէն ետքը, որովհետև դերասաններն ո՞րչափ ալ աղեկ ապրին' վարչությունը պարտավոր է անոնց նպասաներուն արգելք եղող դեպքերուն առաջքն առնել։

Եթե այս շլացուցիչ ազդերն քիչ մը ժամանակ ալ շարունակվին թե հասարակությունը թատրոնեն պիտի պաղի և թե վարչությունը պիտի վնասե և թե դերասանները։