Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ազատություն խնդրելով' ամենքնիս ալ արքայություն տանելու։

Օն ուրեմն , արքայություն երթալ ուզողները պատրաստվի, անցագիրնին գրել տան, տոմսակներն առնեն, որովհետև շոգենավը ճամբա պիտի ելնե. բայց զգուշությամբ վարվինք, և շատկեկ պաշար առնենք, որպեսզի միսիոնարական դարբին եղբայրները արքայության դուռը չկրնան բանալ նե դրան առջև անոթութենե չմեռնինք, կամ ցուրտեն փատ չկտրինք։ Ասկից զատ այս եղբայրներուն գալուստը մյուս ազգաց չիմացունենք, որ՚ զեսզի չըլլա թե անոնք ալ իմանան ու մեզի հետ արքայություն մտնեն։ Այնպես չէ՞, միսիոնարական եղբայրներ, կրնա ըլլալ» որ արքայությունը ամենուս չբավե։

Տերը ղրկեց զձեզ, այնպես չէ՞ միսիոնար եղբայրներ, որ հոս գաք ու մեզի առնելով Անգղիա տանիք, անկից ալ արքայություն։ Ո'ղջ ըլլաք, ապրիք, բայց արքայություն երթալու համար բավական ծով պիտի անցնինք, և մեր տղաքները ծովեն կը վախնան, աս ինչ պիտի ընենք, ցամաքեն ճամբա մը չե՞նք կրնար գտնալ։

Արդյոք նորեն Անգլիա դառնանք ու այս բանին վրա խորհրրդակցինք ու վերջը ճամբա ելնենք նե չըլլար ։ Բայց, ասիկա ձեր գիտնալու բանն է, ես ձեր գործին չեմ խառնվիր, սակայն, ծովեն ալ կը վախնամ։ Բայց, թե որ զիս ալ արքայության մեջ ընդունելու կը հաճիք՝ կամ ճամբանիդ փոխեցեք և կամ ալ արքայությունն գրասենյակիս մոտ տեղ մը փոխադրեցեք։

Գիտեմ, ձեր եղբայրությունը մեր եղբայրության ասանկ կատակներեն չախորժիր և ինքնիրեն կըսե.

— Աս իեհբայռր կորմիված է, պիետք է բառի հռատներ տալ և ճամբու բիեռեթ։

Ձեր տալիք խրատներեն մեծապես շնորհակալ եմ, չտաք ալ նե կըլլար խնդիրք հոն չէ. մենք միայն գիտնալ կուզենք, որ ով հրավիրեց ձեզի հոս մեզի կրոն ական ազատություն վայելել տալու համար։ Դուք ի՞ն չ գործ ունիք մեր կրոնական ազատության հետ. դուք մեր կրոնքին ո'չ պաշտոնյան եք և ո'չ անոր մեկ Հպատակը, և ո'չ ալ կրոնքներո։ վրա հսկելու համար Աստուծմե ընտրրված մասնաժողով մը. ի՞նչ հանդգնությամբ ուրեմն ուրիշին իրավունքը կապտելով կրոնական ազատության դիմակը երեսնիդ անցուցած մեր մեջր կը մտնաք։ Ինչպես ամեն ազգ, մեր ազգն ալ ունի յուր կրոնական գլուխը՝ այն է էջմիածնա Վեհափառ կաթողիկոսն, որ գիշեր ցերեկ կր հսկե մեր կրոնական ազատությանը