Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՎԱՆԱԿՈԻԹՅՈԻՆ

Մասիսի և Օրագրո մեջ բավական ատենե ի վեր շարունակվող վիճաբանությունն, որ ճշմարտություն մը երեսեն հանելու էր, վերջին օրերս ավանակության հանգեցավ։

Օրագիր երեկվան թվույն մեջ կըսե, թե Մասիսի ըրածը խմբագրություն չէ', այլ ավանակություն։

Ըստ Օրագրո, ասկից վերջը Մասիսի խմբագրության նամակ մը գրել հարկ ըլլա նե վրան այսպես գրելու է. <<Առ մեծապատիվ ավանակություն Մասիս պատվական լրագրո»։

Գոնե Մասիս ալ շուտ մը պատասխան տար ու Օրագրո հասցեն ալ սորվեինք։

ՈՒՐԱԽՈԻԹՅԱՆ ՕՐԵՐ

Նախնիքներե մնացած բարի սովորություն մէ, որ այս օրերս ամեն մարդ իր կարողությանը համեմատ կ՝ուրախանա։ Մեծեըեն մինչև միջինները, միջիններեն մինչև պզտիկները յուրաքանչյուր ոք մեյմեկ կերպով կը խնդա։

Պզտիկ տղաքները դպրոց չերթալնուն համար կուրախանան։

Աղջիկները նոր հագուստ հագնելնուն համար կը ժպտին։

Երիտասարդներն աղջիկներուն ժպտելուն վրա կը խնդան:

Պարտք ունեցողները խանութնին չգտնվելնուն համար կը զվարճանան։

Կարք խնդրոցը երեսփոխանության ձեռքեն քիչ մը խալսելուն վրա կ ուրախանա։

Կնիկներր զվարճության օրեր ըլլալուն համար կը ցատկեն։

Այո այս ամենը հայտնի ճշմարտութիւններ են և Կրոնական ժողովն անգամ չկրնար հերքել, որուէհետև Օրթագեղի կրկնամուս¬ նութիւն ր ապօրի

Ներե՛, ընթերցող, այդ կրկնամուսնության վրա շարունակ խոսելով բերանս այնչափ վարժվեցավ, որ ինչ խոսելու ըլլամ նե բերնես կը փախչի կոր, նորեն ներումն կը խնդրեմ, խոսքեն շեղելուս համար։

Ըսած էի, թե այս ամենը հայտնի ճշմարտություններ են, և իրոք ալ անանկ են, վաղը կամ մյուս օր, կամ շարթուս ո՛ր օրը կ՛ուզես նե կը տեսնես խումբ խումբ երիտասարդներ, որ սրճարաններու կամ գինե տուններու մեջ նստած կ՝երգեն, կը խմեն և կը