Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Պողոս վարդապետը կ՝ուզեիք որ սրնմեղ ըլլա ըսին ոմանք, շատ աղեկ, թող այնպես ըլլա ըսավ (մտքեն) Վաըչությունը. Պողոս վարդապետը հանցավոր է, և պետք չէ որ Վան դաrնա ըսին ոմանք, թող չդառնա պատասխանել Վարչությունը։

Ըստ մեզ Վարչոuթյունը եթե կուզե ժողովրդյան համակրությունն վայելել, պետք է որ ճշմարտությունն պաշտպանն։ Ժողովուրդն հիմա այնչափ տգետ չէ, Պողոս վարդապետին մեղավոր կամ անթեղ ըլլալն հիմա չպիտի սորվի, ուստի, երբ տեսնե, որ Վարչությունն հնազանդելով ճշմարտությունը կը պաշտպանե, անշուշտ, երջանիկ կը համարի զինք այսպիսի արդարադատ Վարչություն մը ունենալուն համար։

Իսկ եթե այսպես չընե և ամեն կողմե փչած խոսքերուն ականջ կախե նե ամեն ժամ սայլն դառցունելու է։

ԾԵԾ

— Խիկար, տղռէն ինչո՞ւ կը զարնես կոր։

— Դասատվություն կընեմ կոր ես հիմա։

— Դասատվություն ընելը տղաքները ծեծե՞լ ըսել է։

— Ան ըսել է հապա, Այ Աթեֆանոզի վարժարանին դասատուն ալ անանկ կընե կոր, փատ զարնելու դաս կուտա կոր։

— Ատ վարժարանը տնօրեն կամ հոգաբարձություն չունի՞։

— Ունենալով ի՞նչ կըլլա։

— Այսինքն չտեսնա՞ր կոր։

— Դասատուն տղա մը ծեծել ուզե նե տնօրենին հոս եկուր, տղա պիտի ծեծեմ չըսեր ա, բայց իմացածիս նայելով տնօրենր հոն ալ ըլլա նե բան մը չպիաի ըսե, որովհետև դասատուն իր բարեկամն է, և տղաքները ծեծելուն համար բարեկամությունր չավրեր։

— Ըսել կըլլա, թե տղաքները հոն ծեծ ուտել կը սորվին կոր։

— Այո, եթե այս դասը անգամ մալ արվի նե ես պիտի երթամ դասատուին ասանկ դաս մը տալու։

ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԱԾԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

1. Այսօր չունիմ վաղր եկուր։

2. Հիմա ունեի ուրիշի մը տվի, քիչ մը կանուխ չզայի՞ր։

3. Դուն մի գար, ես կը ղրկեմ։

4. Ամեն օր ալ գալ ի՞նչ պիտի ըլլա, կուտանք ըսինք ա՛։