Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տության ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի Հարապետության կողմից վերահսկվող ողջ տարածքի վրա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել որպես Հայաստանի Հանրապետության Արցախի մարզ:

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, առանձին երկրների օրենսդիր և գործադիր իշխանություններին, մասնավորապես այն երկրներին, որոնք Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեն միջազգային իրավունքով ամրագրված պարտավորություններ, անել ամեն ինչ՝ վերականգնելու ՀՀ ոտնահարված ինքնիշխանությունը միջազգային իրավունքի, միջազգային առաջարկների և պարտավորությունների կիրառման պարագայում աներկբայորեն ՀՀ մասը հանդիսացող այն տարածքների նկատմամբ, որոնք ստալինա-սովետական վարչատարածքային բաժանման և ռուս-թուրքական քաղաքական գործարքի հետևանքով հայտնվել են Ադրբեջանական ՍՍՀ վարչական ենթակայության ներքո և ներկայումս էլ շարունակվում են ռազմակալված մնալ Ադրբեջանական Հանրապետության կողմից:

կատարված է անկախ փորձագետ
Արա Պապյանի կողմից,
19 նոյեմբերի, 2008թ.
ք. Երևան, Հայաստան