Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ. Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը, Հայկական հարցը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը

Վերջին շրջանում տեղական և համաշխարհային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը: Թուրքիան իր հերթին, ինչպես բազմաթիվ անգամներ անցյալում, փորձում է վիճարկել երկրների խորհրդարանների իրավունքը՝ գնահատականներ տալու անցյալում տեղի ունեցած իրադարձություններին:

Այս թոհուբոհի մեջ մեր ուշադրությունից վրիպում է մի շատ ավելի կարևոր հանգամանք՝ ԱՄՆ Կոնգրեսի սահմանադրական իրավասությունը՝ գնահատականներ տալու միջազգային իրավունքի խախտումներին և քայլեր նախաձեռնելու մեղավորին պատժելու համար: Ըստ ԱՄՆ սահմանադրության 1-ին հոդվածի 8-րդ մասի 10-րդ կետի, ԱՄՆ Կոնգրեսն իրավասու է որոշել միջազգային իրավունքի խախտումները և պատժել խախտողներին. “The Congress shall have power ... to define and punish ... offenses against the law of nations” (Article 1, Section 8, §10): Առավել ևս սա վերաբերում է այն դեպքերին, երբ միջազգային իրավունքի հիման վրա որոշումների կայացմանը մասնակցել է ԱՄՆ բարձրագույն պաշտոնյան՝ երկրի նախագահ Վուդրո Վիլսոնը: Ըստ այդմ, Կոնգրեսի ցանկացած անդամ կամ անդամների խումբ Կոնգրեսի պալատներից յուրաքանչյուրում կարող է հանդես գալ հետևյալ հարցապնդումով.

Արդյո՞ք Թուրքիայի կողմից ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանի վերաբերյալ իրավարար վճռի (22.XI.1920թ.) չկատարումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում: Եթե այո, ապա ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ԱՄՆ գործադիր իշխանությունը՝ պատժելու համար միջազգային իրավունքը խախտողին:

Կոնգրեսը, վստահաբար, հաստատելու է Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումն առնվազն 2 հիմունքով.

Հիմունք առաջին – Սենատի նախադեպային դիրքորոշումը.

Դեռևս 1927թ. Սենատը հստակ դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի վերաբերյալ: Այսպես, հունվարի 18-ին ԱՄՆ