Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծ. Հայ-թուրքական արձանագրությունների

վերլուծություն

/ելույթ ՀՀ Ազգային ժողովի լսումների ժամանակ/

Քննության առարկա.
Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և
Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական
հարաբերություններ հաստատելու մասին:
Արձանագրություն Հայաստանի Հանրապետության
և Թուրքիայի Հանրապետության միջև
հարաբերությունների զարգացման մասին:

Հարգարժա՛ն ներկաներ,

Ընթացող քննարկումները ճիշտ ուղով տանելու համար անհրաժեշտ է հստակեցնել մի քանի հանգամանք.

Հանգամանք 1. Քննարկումները չեն վերաբերում հայ-թուրքական հարաբերություններին ընդհանրապես: Քննարկումները վերաբերում են բացառապես սեղանին դրված երկու նախաստորագրված փաստաթղթի՝ ՀՀ և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և ՀՀ և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններին: Միմիայն: Հետևաբար, ցանկացած հուզախառն հայտարարություն՝ 21-րդ դարին վայել բաց սահմանների, հարևանների հետ հավերժական թշնամիներ չմնալու, ՀՀ տնտեսության նոր հնարավորությունների և նման բառախեղդ արված մտազեղումների շուրջ, հաստատապես կապ չունեն մեր այսօրվա քննարկումների հետ և հանգիստ խղճով կարելի է այն որակել որպես հարցը նենգափոխելու միջոցով քննարկումները ձախողելու փորձ:

Հանգամանք 2. Նշյալ արձանագրություններն առաջին հերթին միջպետական իրավական փաստաթղթեր են, որով կողմերը մտադիր են փոխադարձաբար ստանձնել որոշակի իրավունքներ ու պարտավորություններ: Հետևաբար, արձանագրությունները կարող են գործել միմիայն որպես ամբողջական փաստաթղթեր: Այսինքն՝, եթե այդ փաստաթղթերում առկա է գեթ մեկ մերժելի կետ, ուրեմն մերժելի է փաստաթուղթն ամբողջությամբ: Արձանագրությունները ճաշացանկ չեն, որ ընտրենք միայն մեր քիմքին հաճելի խորտիկները:

Հանգամանք 3. Նշյալ երկու արձանագրություններում առկա են խաչաձև հղումներ, ինչպես նաև երկու արձանագրությունները նույն