Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան կուսակցության (Labor Party) և Ազատական կուսակցության (Liberal Party) միջև: Ներկայումս Աշխատավորականներն են կառավարում: Ի դեպ աշխատավորականներն իսկապես աշխատավորներին են ներկայացնում, իսկ ազատականներն՝ ազատականներին: Թե չէ մերոնց պես՝ նժդեհականներն ուզում են ամրագրել Հայոց ցեղասպանության հետևանքները: Քանբերրայի եռօրյա այցի ընթացքում մեզ հաջողվեց հանդիպումներ ունենալ գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Բնականաբար, քննարկվող հիմնական հարցը Ավստրալիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր: Պատգամավորների/սենատորների ճնշող մեծամասնությունը, բացառությամբ երկու-երեքի, տեղյակ էին Հայոց ցեղասպանության մասին և նրանց հիմնական մասը միանշանակ հայտարարեց. «Կասկած չունեմ, որ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է»: Սակայն ասյտեղ է սկսում վերաբերմունքի տարբերությունը: Նրանց մի մասն հայտարարեց, որ «քաղաքական զգայնությունների» (political sensitivities) պատճառով նպատակահարմար չէ (ծանոթ ձևակերպում է, չէ՞) այժմ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Սրանց վերաբերմունքը ցավալի էր, անընդունելի, սակայն հասկանալի էր: Ամենացավալին այն խմբի վերաբերմունքն էր, որ հայտարարեց (դիվանագիտական լեզվից թարգմանած հայերենի), թե հայերն առաջնորդվելով իրենց շահով՝ թուրքերի հետ իրենց հարցերը լուծել են: Հետևաբար, ինչո՞ւ պիտի իրենք հարվածի տակ դնեն իրենց շահերը և փչացնեն իրենց հարաբերությունները թուրքերի հետ: Զույգ տխրահռչակ արձանագրությունների ստորագրումից հետո իշխանության և մերձիշխանական ներկայացուցիչները, որոնցից և ոչ մեկը մեկ օր իսկ չէր զբաղվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացով, շնչակտուր կրկնում էին, որ արձանագրությունները չեն վնասի, այլ կօգնեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ավստրալիայի խորհրդարանում գլխիկոր նստած շատ էի ուզում, որ այդ պահին նրանք կողքիս լինեին:

Աշխարհում դեռ կան մարդիկ, որոնց համար սկզբունքները վեր են ամեն ինչից: Մեր հույսը նրանք են: Հետևաբար, չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում մեր խիստ վնասաբեր քաղաքականությանը, այսուհանդերձ պայքարը պետք է շարունակել: Եթե արձանագրությունները վավերացվեն, այդ պայքարը տասնապատիկ դժվար է լինելու, սակայն անհույս չէ: Դա ես զգացի Ավստրալիայի խորհրդարանում, որտեղ պատգամավորների մի