Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հստակ պահանջներ: Այդ պահանջների մի մասը կարելի է սահմանել հետևյալ երրորդության մեջ – որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրվել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ի կողմից:

Ակնհայտ է, որ քեմալականների պատվիրակությունը լիազորված չէր և չէր ներկայացնում ճանաչված պետության օրինական իշխանություն: Նրա լիազորություններն ածանցված էին միայն Ազգային մեծ ժողով (Buyuk Millet Meclisi) կոչվող կազմակերպության կարգավիճակից: Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում և ի՞նչ իրավական կարգավիճակ ուներ տվյալ կազմակերպությունը 1920-21թթ.: Սա կարևոր հարց է նաև Մոսկվայի (16 մարտի, 1921թ.) և Կարսի (13 հոկտեմբերի, 1921թ.) պայմանագրերի վավերության (validity) համար, քանզի նշյալ երկու, այսպես կոչված, պայմանագրերն էլ ստորագրվել են մինույն կազմակերպության ներկայացուցիչների կողմից:

Ազգային մեծ ժողով կազմակերպությունը, չնայած լայնորեն տարածում գտած թյուր կարծիքի, 1920-23թթ. բնավ էլ Թուրքիայի խորհրդարանը չէր: Նա այդպիսին չէր և չէր կարող լինել միջազգային իրավունքի, ինչպես նաև երկրի գործող սահմանադրության տեսանկյուններից: Կապիտուլյացիայի ենթարկված երկրում, ռազմակալման ողջ ժամանակահատվածում, դադարում են գործել տվյալ երկրի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները: Գերակա իշխանությունն անցնում է հաղթող երկրներին և այդ իրավական կարգավիճակը մնում է մինչև խաղաղության պայմանագրի կնքումն ու ուժի մեջ մտնելը: Այդ կարգավիճակը և իրավիճակը միանշանակորեն ամրագրված են միջազգային իրավունքի մեջ, և ամրապնդված բազում օրինակներով: Թուրքիայի պարագայում 1918թ. հոկտեմբերի 30-ից (Մուդրոսի զինադադարի ստորագրումից) գոնե մինչև 1923թ. հուլիսի 24-ը (Լոզանի պայմանագրի ստորագրումը) Թուրքիայում, միջազգային իրավունքի համաձայն, իշխանությունը պատկանում էր հաղթած Դաշնակից երկրների Գերագույն խորհրդին (Supreme Council of the Allied Powers): Այդ խորհուրդը, որի կազմում էին Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ բարձրագույն պաշտոնյաները, իր իշխանությունը Թուրքիայում իրականացնում էր նախ պարզ ներկայացուցիչների (1918թ. նոյեմբեր – 1919թ. մարտ), ապաև Գերագույն հանձնակատարների (High Commissioners) միջոցով (1919թ. մարտ– 1923թ. սեպտեմբեր): Վերջիններիս միավորող կառույցը, որն իրականացնում էր բարձրագույն իշխանությունը նախկին Օսմանյան