Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր: Նա Մուստաֆա Քեմալից երիտասարդ էր: Նրանք իրար գիտեին դեռևս Սալոնիկի և Մոնաստիրի օրերից; նրանք միասին ծառայել էին Սիրիայում, Բալկաններում և Գալիպոլիում: Զինադադարից հետո նրանք հաստատեցին սերտ ընկերություն: Նրանք միանման ճաշակ ունեին; երկուսն էլ կլանված էին բոլոր ռազմական հարցերով; երկուսն էլ հաճույք էին ստանում նույն անբռնազբոս խոսակցությունից, շատ խմելուց և կանանց հետ անցկացրած խենթ գիշերներից: Մուստաֆա Քեմալի թշնամիներն ասում էին, որ նրանք սիրեկաններ են, քանի որ Արիֆը միակ մարդն էր, ում նկատմամբ Մուստաֆան բացահայտ սեթևեթանք էր ցուցաբերում, գրկելով նրա վիզը՝ փաղաքշական անուններ էր տալիս:»

Հետագա տարիներին ևս Քեմալը պահպանում է իր հախուռն և ոչ խտրական սեռական կյանքը: 1921-1922թթ. Աթաթուրքի անձնական կյանքի մասին Արմսթրոնգը գրում է հետևյալը.

«Քանի դեռ աշխատանք կար, դա խլում էր Մուստաֆա Քեմալի յուրաքանչյուր րոպեն. ոչինչ չէր կարող նրան շեղել: Երբ գործը թեթևանում էր, նա դառնում էր դյուրագրգիռ և իր տեղը չէր գտնում ու սկսում էր բախումներ ունենալ իր ենթակաների հետ: Այդ ժամանակ էր, որ Արիֆի և մեկ-երկու այլ տղամարդու հետ խրվում էր թունդ խմելու մեջ, որը զուգորդվում էր մինչև լույս թղթախաղով; կամ բոզության էր գնում քաղաքի էժանագին բորդելների ներկված կանանց մոտ:»

Բնական է, որ նման կյանքն իր բացասական ազդեցությունն էր թողնում Մուստաֆա Քեմալի առողջության վրա: Բժիշկը նրան խորհուրդ է տալիս «աշխատել և խմել քիչ, կանոնավոր կյանք վարել մեկի հետ, ով կհոգա նրա մասին» (work and drink less, and lead a regular life with someone to look after him): Այդ ժամանակ էլ նրա կյանքում հայտնվում է Ֆիքրիյե Հանըմը [Fikriye Hanum].

«Կործանումից նրան փրկեց Ֆիքրիյե Հանըմը: Նա (Քեմալի) հեռավոր բարեկամն էր Ստամբուլից, ով բանակին կամավորագրվել էր որպես բուժքույր և եկել Անկարա: Հենց որ Քեմալը տեսավ նրան, իսկույն վերցրեց իր տուն:»

Արմսթրոնգն այստեղ սխալվում է. Ֆիքրիյեն (1887-1924) Քեմալի հեռավոր բարեկամը չէր, այլ հարազատ մորեղբոր աղջիկը, որոնց տանը մանկության տարիներին 2 տարի ապրել էլ Մուստաֆան: Ֆիքրիյեն ժամանակին ամուսնացած էր եղել մի հարուստ եգիպտացի արաբի հետ, սակայն վաղուց բաժանվել էր: