Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայերի ջարդերը» որակել որպես ցեղասպանություն: Անձամբ ես դրա կարիքը չեմ տեսնում: Ինձ համար նպատակը ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչումն է, այլ այդ ցեղասպանության հետևանքների վերացումը: Այն է՝ հայոց բարոյական, նյութական և հողային իրավունքների վերականգնումը:

Այստեղ տեղին է հիշել հայոց մեծ բանաստեղծ Սևակի խոսքը.

Խոստանում եմ բաց ճակատով
զուր չխփվել հաստ պատերին:
Ինչի՞ համար. Էլի պատը կմնա պատ,
կպակասի մի լավ ճակատ:

Եթե պատը փակել է մեր ճանապարհը, ուրեմն այն շրջանցելու ուղիներ պետք է որոնել: Չի կարելի ողջ մարդկային և նյութական ներուժը ծախսել անհեռանկար պայքարի մեջ: Կարևորը նպատակին հասնելն է, իսկ ինչ ճանապարհով կգանք դրան՝ արդեն էական չէ:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Թուրքական ռազմական դատարանը, տարբեր լիազորություններով, գործել է 1918թ. դեկտեմբերի 16-ից մինչև 1921թ. հունվարի 13-ը: [Dadrian V. The History of Armenian Genocide. NY, 2008, p. 321 & 333.]
  2. Robertson G. QC’s Opinion. Was there an Armenian Genocide? Doughty Street Chambers, 9 Oct 2009.
  3. LeBlanc L.J. The United States and the Genocide Convention. Durham London, 1991, p. 87.
  4. International Court of Justice: pleadings, oral arguments, documents; Reservations on the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, p. 25.
  5. Reigan R. Days of Remembrance of Victims of the Holocaust by the President of the USA. Proclamation 4838, 22 April 1981.
23 դեկտեմբերի, 2010թ.