Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրավունքի վրա խարսխված լինելու մասին: Սակայն իրենք չէ, որ պետք է որոշեն դա: Մինչևիսկ միջնորդները լիազորված չեն դրա վերաբերյալ որոշումներ կայացնելու: Միջազգային հարաբերություններում դրա համար կա համապատասխան մարմին:

Կարծում եմ՝ հասել է պահը, որ միջնորդները դիմեն կողմերին՝ Արդարության միջազգային դատարանին հասցեագրված համապատասխան հայցադիմումի նախագիծը ներկայացնելու խնդրանքով: Ապա դրանք պետք է միասնականացնել և համապատասխան ընթացակարգով դիմել վերոնշյալ դատարանին: Եթե կողմերից մեկը մերժի, ապա դա կնշանակի, որ նրա բոլոր խոսքերը, թե իր դիրքերը միջազգային իրավունքի վրա են խարսխված, լոկ դատարկ խոսակցություններ են: Ըստ այդմ, միջազգային համայնքը պետք է անի համապատասխան հետևություն: Այդ դեպքում միջնորդ երկրներն իրենք, Արդարության միջազգային դատարանի Կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա և Անվտանգության խորհրդի անունից, վերոշարադրյալ հարցերի հստակեցման հայցադիմումով և խորհրդատվական կարծիքի ակնկալիքով պետք է դիմեն ՄԱԿ-ի դատարանին:

Ինչքան էլ դժվար լինի Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ որոշման կայացումը, անտարակույս կրկնակի դժվար է լինելու դրա կենսագործումը: Հետևաբար, Արդարության միջազգային դատարանի կողմից հակամարտությանն առնչվող էական հարցերի հստակեցումը և դրանց վերաբերյալ որոշումը օրինական (legal) և նպաստավոր հիմք կստեղծի հակամարտության լուծման համար, քանի որ ի չիք կդարձնի ներկայումս որոշ հիմնարար իրավական հարցերի շուրջ առկա կողմերի սկզբունքային տարաձայնությունները:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Restatement of the Law (3rd). The Foreign Relations Law of the United States, The American Law Institute, Washington, 1987; v. 2, § 905 (7), p. 389.
  2. Ibid, p. 383.
  3. Goodrich L.M., Hambro E. Charter of The United Nations, Commentary and Documents. Boston, 1949, [2nd rev. ed.], p. 103.
  4. Ավելի հանգամանալից տե՛ս. Պապյան Ա. Ինքնորոշում և այսպես կոչված «տարածքային ամբողջականություն» սկզբունքները միջազգային հանրային իրավունքում (Լեռնային Ղարաբաղի օրինակով), 21-րդ դար, #2, 2010, Նորավանք հիմանդրամ; www.noravank.am/arm/jurnals/details.php?ELEMENT_ID=5189
28 հունվարի, 2011թ.