Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԺԵ. Օսմանյան կայսրության և Թուրքիայի

Հանրապետության իրավահաջորդության //

շարունակականության հարցի շուրջ

Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության իրավահաջորդության // շարունակականության (succession//continuity) հարցը, թեև առաջին հայացքից զուտ իրավագիտական բնույթի է, այսուհանդերձ, ըստ էության, ավելի լայն ընդգրկում ունի և վճռորոշ է Հայոց ցեղասպանության պատասխանատվության, ինչպես նաև Օսմանյան կայսրության միջազգային պարտավորությունների տեսանկյունից: Չնայած ներկայիս թուրքական պետության ներկայացուցիչները և նրանց տեսակետի սպասարկուները հաճախ փորձ են անում մոլորեցնել միջազգային հանրությանը Օսմանյան կայսրություն–Թուրքիայի Հանրապետություն իրավահաջորդության հարցում, սակայն միջազգային իրավունքն ու միջազգային դատական վճիռները միանշանակորեն հաստատել և ամրագրել են այդ իրավահաջորդությունը, մինչևիսկ՝ իրավական շարունակականությունը (legal continuity):

Նախ՝ ընդհանրապես պետությունների իրավահաջորդության մասին: Պետությունների իրավահաջորդությունը խարսխված է տարածքի իրավատիրության վրա: (State succession is based on legal possession of the territory.) Այսինքն, երբ որևէ նորաստեղծ պետություն ժառանգում է կամ այլ ձևով իր իրավունքն է հաստատում որոշակի տարածքի վրա, ապա այդ պետությունն ստանձնում է տվյալ տարածքին ամրագրված իրավունքներն ու պարտավորությունները: Պայմանագրերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1978թ. կոնվենցիայի և Պետական գույքի, արխիվների և պարտքերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1983թ. կոնվենցիայի համապատասխան հոդվածները (երկուսի մեջ էլ նույնական՝ # (2(1)(a)) պետությունների իրավահաջորդությունը (state succession) սահմանել են որպես “մի պետության փոխարինումը մեկ այլով [այլ պետությամբ]՝ միջազգային հարաբերություններում տարածքի պատասխանատվության առումով” (“the replacement of one State by another in the responsibility for the international relations of territory”):

Հիմա թուրքական պետությունների իրավահաջորդության կամ շարունակականության մասին: Թուրքիայի Հանրապետությունը սաղմնային վիճակով միջազգային հարաբերությունների ոլորտ է