Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսուհանդերձ, հաշվի առնելով այն, որ Թուրքիայի Հանրապետությունը, շրջափակելով Հայաստանի Հանրապետությանը, կոպտորեն ոտնահարում է.

- Լոզանի պայմանագրի (Treaty of Lausanne) (24 հուլիսի, 1923թ.)
101-րդ և 104-րդ հոդվածները;
- Բարսելոնի Տարանցման ազատության կանոնակարգի (Statute
on Freedom of Transit) (20 ապրիլի, 1921թ.) 2-րդ հոդվածը;
- ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի (Resolution of General Assembly
of the UN) (20 փետրվարի, 1957թ.) №1028(XI) բանաձևը;
- Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիայի
(Convention on Transit Trade of Land-locked States) (8 հուլիսի,
1965թ.) 1-ին, 3-րդ և 4-րդ սկզբունքները, ինչպես նաև 2-րդ և
3-րդ հոդվածները;

և նկատի ունենալով, որ
○ ՄԱԿ-ի կանոնակարգը (հոդված 55, կետ <բ>) ՄԱԿ-ից
պահանջում է խրախուսել այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք
կնպաստեն «միջազգային տնտեսական, ինչպես նաև
սոցիալական, առողջապահական և հարակից խնդիրների լուծմանը և
միջազգային մշակութային ու կրթական համագործակցությանը»;
○ Հելսինկիի եզրափակիչ փաստաթուղթը (մաս 10, §1) հանձնառու
երկրներից պահանջում է միջազգայնորեն ստանձնած
պարտավորությունների «բարեխիղճ կատարումը, լինեն դրանք
ածանցված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում
գտած սկզբունքներից և կանոններից, թե լինեն ածանցված
պայմանագրերից կամ այլ համաձայնագրերից, որոնց այդ
երկրները մաս են կազմում համաձայն միջազգային օրենքի»;

ուստի, Հայաստանի Հանրապետությունը կարող է և պարտավոր է միջազգային իրավունքի հիման վրա պաշտպանել իր շահերը. նպատակամղված ու հետևողական քայլեր իրականացնել Հայաստանն ապաշրջափակելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետությունը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, լիովին իրավասու է «Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր համաժողովի ուշադրությանը բերել ցանկացած վեճ կամ իրավիճակ,