Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այստեղ առկա է կարևոր մի քանի հանգամանք.
ա) վերոնշյալ փաստաթղթի հիմքը հավատարմությունն է
ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ, քանի որ
նախաբանում առանձնանշված է միայն այդ սկզբունքը;
բ) անկախացող երկրների ճանաչումը ինքնորոշման
սկզբունքի իրականացում է:
գ) անկախության ճանաչումը պայմանավորված չէ տվյալ
երկրի մեջ գոյություն ունեցող վարչական միավորի
կարգավիճակով կամ ընդհանրապես որևէ վարչական միավորի
առկայությամբ կամ սահմաններով:
դ) չկա որևէ հիշատակում, այսպես կոչված, տարածքային
ամբողջականության մասին:

Մինչև փաստաթղթի կետերի վերլուծմանն անցնելը, անհրաժեշտ
եմ համարում շեշտել միջազգային իրավունքի մի խիստ կարևոր
սկզբունք. փաստաթղթերը գործում են ամբողջության մեջ, և դրանց
կետերը փոխկապակցված են: Այսինքն, եթե կողմերից մեկը չի
իրականացնում պարտավորություն պարունակող որևէ դրույթ,
դրանով նա խաթարում է փաստաթղթի ողջ էությունը և չի կարող
վկայակոչել տվյալ փաստաթղթի իր համար իրավունքները
պարունակող կետերը: Կարճ ասած՝ ամեն ինչ կամ ոչինչ:

Հռչակագրի առաջին կետն իր «հարգանքն է հայտնում ՄԱԿ-ի
կանոնակարգի հիմնադրույթների, Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի
և Փարիզի ուխտի պարտավորությունների նկատմամբ,
հատկապես նրանց, որոնք վերաբերում են օրենքի իշխանությանը,
ժողովրդավարությանը և մարդկային իրավունքներին»
:

Ակնհայտ է՝ այստեղ առանձնանշված են օրենքի իշխանությունը,
ժողովրդավարությունը և մարդկային իրավունքները: Սկզբունքներ,
որոնք ո՛չ անկախացումից առաջ, և ո՛չ էլ անկախացումից հետո
երբեք չեն հարգվել Ադրբեջանի կողմից, հատկապես այդ երկրի
հայազգի քաղաքացիների նկատմամբ:

Երկրորդ կետը խոսում է «էթնիկ, ազգային խմբերի և փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման մասին»: Իրավունքներ,
որոնք դարձյալ երբեք չեն հարգվել Ադրբեջանի կողմից:

Միայն երրորդ կետում կա հիշատակում «բոլոր սահմանների
անձեռնմխելիության հարգանքի» մասին, և միաժամանակ նշված է
դրանց փոփոխելու հնարավորությունը՝ «խաղաղ ճանապարհով և
ընդհանուր համաձայնությամբ»: Քանի որ, ինչպես նշեցինք վերը,