Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկզբունքի նկատմամբ և սահմանների փոփոխման հնարավորություն խաղաղ ճանապարհով և ընդհանուր համաձայնությամբ:

Հետևաբար.
ա) «սահման» ասածը և «սահմանների անձեռնմխելիություն»
ասածը պետք է հասկանալ միջազգային իրավունքի տեսանկյունից
և չցուցաբերել կամայական մոտեցում;
բ) Ադրբեջանը, որը կոպտորեն, բազմիցս և հետևողականորեն ոտնահարել
և ոտնահարում է Հռչակագրի մեջ ամրագրված սկզբունքները, չի կարող վկայակոչել նույն փաստաթղթի միայն մի կետը և փորձ անել իր
իրավունքները պաշտպանել դրանով:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Եվրոպական Միության անվանումը մինչև 1993թ.-ի նոյեմբերի 1-ը:
  2. Չշփոթել Եվրոխորհրդի (Council of Europe) կամ Եվրոմիության խորհրդի (Council of the European Union) հետ: Եվրոխորհուրդը, որը հաճախ վկայվում է որպես Եվրոպական գագաթաժողով (European Summit) գումարվում է տարին առնվազն 4 անգամ և ներառում է ԵՄ անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարներին և Եվրոհանձնաժողովի նախագահին (President of European Commission):
  3. Fleischhauer C.-A. Declaration. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of Public International Law. Amsterdam, 1992, v. I, p. 971.
  4. Fiedler W. Unilateral Acts in International Law. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of Public International Law. Amsterdam, 2000, v. IV, p. 1018.
  5. Այդ մասին Ավելի հանգամանալից տե՛ս. Պապյան Ա. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ժողովրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության լույսի ներքո. Ազգ, 22.05.2007, էջ 4; Պապյան Ա. Կրկին Հայաստանի Հանրապետության սահմանների և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին. Ազգ, 28.06.2007, էջ 4:
03 օգոստոսի, 2007թ.