Jump to content

Էջ:Heqiat arevi tak.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնքա՛ն գեղեցիկ գարունն է ծաղկել,
Այնպ՛ս գորովով արևն է ժպտում.
Թիթեռի նման գեղանի շողեր
Խաղում են զվարթ ցնծությամբ անհուն...

Այնքա՛ն գրավիչ ծաղիկներ չքնաղ
Վառվել են կարմիր, կանաչ հեքիաթում.
Ա՛խ, ինչո՞ւ, ինչո՞ւ իմ կյանքը մատաղ
Այսքան վաղ մարեց և էլ չի ժպտում...

Ա՛խ, դժգույն դեմքիս ստվեր է մռայլ,
Սիրտս դառնության գերեզման է խուլ.
Մի օր փորձեցի քեզ սրտանց ժպտալ,
Այն էլ ծաղրեցիր քո հեգնանքով սուր։

1908